News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջերկրական ծովի եւ Սիրիայի միջեւ՝ Հաթայ շրջանի Վաքիֆլի գյուղը պատիվ ունի կոչվելու «վերջին հայկական գյուղը», գրում է The Guardian բրիտանական պարբերականը։

Այս օրերին այդտեղ բնակվում է ընդամենը 100 մարդ, սակայն Վաքիֆլիի նարնջագույն անտառները եւ ավանդական քարից կառուցված տներն ունեն հարուստ պատմություն։ Ամեն ամառ հազարավոր այցելուներ, որոնելով կապեր հայկական անցյալի հետ, բարձրանում են դեպի այդ փոքրիկ գյուղը տեղի եկեղեցին այցելելու, ջեմ եւ տեղական արտադրության օճառ ձեռքբերելու, ինչպես նաեւ արեւմտահայերեն խոսք լսելու համար։

Լրագրող եւ պատմաբան Լորա Բայթարը վաղուց արդեն որոշել էր, որ ցանկանում է ստեղծել հուշահամալիր՝ ի պատիվ տեղի հայ մշակույթի։ Հինգ տարվա աշխատանքից հետո Վաքիֆլիի թանգարանը, որը Թուրքիայում առաջին այդպիսի նախաաձեռնությունն էր, վերջերս բացել է իր դռները։

«Վաքիֆլիի այցելուները ժամանում են մեկ օրով։ Նրանք լուսանկարում են եկեղեցին եւ մեկնում։ Ես ցանկացել եմ ներկայացնել մարդկանց հնարավորություն իսկապես հասկանալու եւ պահպանելու մեր ժառանգությունը»,-ասել է նա։

Վաղուց հասունացել է պահը, երբ Թուրքիան պետք է հատուցի անցյալի համար․ կառավարությունը դեռեւս հրաժարվում է խոստովանել 1915  թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, որի ժամանակ սպանվել է 1.5 միլիոն հայ։

Վաքիֆլիում ապրում են հայերի սերունդներ, որոնց նախնիները հաջողությամբ պայքարել են ընդդեմ օսմանյան բանակի հարձակումների։ Այդ տարածքի 4200 բնակիչները նահանջել էին դեպի մերձակայքում տեղակայված Մուսա Դագա, այնտեղ մնացել 53 օր նախքան նրանց փրկել եւ տարհանել են Եգիպտոսի Սաիդ նավահանգիստ դաշնակիցների ռազմական նավերը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք վերադարձել են տուն։

Բայթերն ու նրա ամուսին Սեմ Սափարը հասկանում են, որ թանգարանի բյուջեի համար նրանց արտաքին ֆինանսական աջակցություն է պետք։

2018 թվականին թանգարանը դիմել եւ հաջողությամբ հաղթել էր կառավարական դրամաշնորհը։ Այդ ժամանակ Վաքիֆլիի բնակիչները ձայնագրել էին բանավոր հարցազրույցներ եւ հանգանակել հնաոճ իրեր՝ հագուստ, ավանդական շղարշ, զարդեր եւ լուսանկարներ, որպեսզի ստեղծեին «ավանդական հիմնավորված փորձ» մշակութային կենտրոնի այցելուների համար։

Թանգարանի բաժինները կենտրոնացած են կրոնական ավանդույթների, տոների, ինչպիսին է հարիսայի տոնը, խաղողի ամառային փառատոնը, հայ համայնքի վրա արտագաղթի ազդեցության, եւ տեղական յուրահատուկ ճարտարախետության ու գյուղատնտեսական փորձի վրա։

Կորոնավիրուսի հետեւանքով ծագած ճգնաժամի պատճառով պաշտոնական բացումը հետաձգել են մինչեւ տարեվերջ, հնարավոր է՝ մինչեւ մյուս ամառ, սակայն Բայթարն ու Սապարն ուրախ են ընդունել այցելուներ նաեւ այս ընթացքում։

«Վաքիֆլիքյոյ թանգարանը ցույց է տալիս այցելուներին՝ ինչպես են խոսում գյուղացիները, պատմում է մեր հավատքի մասին, ինչպես ենք նշում տոները, ինչ ենք ուտում, գյուղատնտեսության եւ ճարտարապետության մեջ մեր հաջողությունների, հարսանեկան ավանդույթների, երաժշտության մասին, կան լուսանկարներ, մարդկանց եւ արտագաղթի մասին պատմություններ»,-պատմել է Բայթարը։

«Երբ մարդիկ այժմ այցելեն, նրանք չեն հեռանա միայն մեկ լուսանկարով։ Նրանք կլցվեն հուշերով այնպես, ինչպես մենք»,-պատմել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ