News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունել է բանաձեւ Թուրքիայի հետ մեկ անցակետով Սիրիային միջսահմանային ճանապարհով օգնություն մատակարարելու մեխանիզմը մեկ տարով երկարաձգելու բանաձեւը։ Այդ մասին շաբաթ հայտարարել է ՄԱԿ-ին առնթեր Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիստոֆ Հոյսգենը, որը նախագահում է խորհրդում հուլիսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Տասներկու «կողմ», երեք երկիր՝ ձեռնպահ։ Բանաձեւի նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ»,-ասել է նա։ Ձեռնպահ քվեարկած երկրներից էին Ռուսաստանը, Չինաստանը եւ Դոմինիկյան Հանրապետությունը։

Շաբաթ կայացած քվեարկությունն արդեն հինգերորդն էր շաբաթվա ընթացքում, որի շրջանակում ԱԽ-ն փորձում էր երկարաձգել բանաձեւի գործողության ժամկետը 12 ամսով եւ բացառել մեխանիզմից «Բաբ էս Սալյամ» անցակետը (Սիրիա-Թուրքիա սահմանին), «Էլ Յարուբիա»-ն (Իրաքի հետ սահմանին) եւ «Ալ Ռամթա»-ն (Հորդանանի հետ սահմանին)։ Այդկերպ, մատակարարումը կիրագործվի միայն մեկ անցակետով՝ Թուրքիայի հետ սահմանային «Բաբ էլ Հավա»-ով։

Շաբաթվա ընթացքում Ռուսաստանը երկու անգամ քվեարկության էր ներկայացրել բանաձեւի իր տարբերակը մեկ հսկիչ-անցագրային կետով օգնությունը մատակարարելու մասին։ Սակայն արեւմտյան երկրները փորձել են պնդել երկու բաց անցակետերի շուրջ, նաեւ նրանք դեմ էին Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների քննադատման կետը։

Սիրիայում միջսահմանային ճանապարհով հումանիտար գործողությունների մեկնարկի մասին որոշումը ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2014 թվականի հուլիսին։ Սիրիայում էլ ավելի շատ շրջաններ վերադառնում են կառավարության հսկողության ներքո, հետեւաբար, օգնությունը կարող է մատակարարվել երկրի ներսում Դամասկոսի համակարգմամբ, ինչպես սահմանվում է միջազգային հումանիտար իրավունքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ