News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Huawei չինական ընկերությունը խնդրել է հանդիպում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, որպեսզի քննարկի երկրի 5G ցանցից իր պոտենցիալ դուրս գալու մասին գործարքը, գրում է Sunday Times-ը։

Չինական հեռահաղորդակցության սարքավորման արտադրողը փորձում է հետաձգել իր դուրս գալը 5G ցանցից մինչեւ 2025 թվականի ընտրությունները՝ ակնկալելով, որ նոր կառավարությունը կարող է չեղարկել այդ որոշումը։

Փոխարենը Huawei-ը պարտավորվում է սպասարկել իր սարքավորումները Մեծ Բրիտանիայում, որը նաեւ օգտագործվում է 2G, 3G եւ 4G ցանցերում, գրում է թերթը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հաստատել էր Huawei-ի սահմանափակ մասնակցությունը 5G ցանցում, սակայն ավելի ուշ երկրի կառավարությունում հայտարարել էին, որ սահմանված պատժամիջոցներն ԱՄՆ-ի կողմից ընկերության նկատմամբ նշանակում են, որ Huawei-ը կարող է այլեւս չհամարվել հուսալի մատակարար, հաղորդում է Reuters-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ