News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի բոլոր հինգ դեպքերն արտերկրից են ժամանել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի հիվանդությունների հսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամրիան Գամքրելիձեն, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

«Բոլոր հինգ պացիենտները գտնվել են կարանտինում։ Նրանց առողջական վիճակը բավարար է։ Այս անգամ նոր դեպքերի շարքում բեռնատարների վարորդների չկան»,-ասել է Գամկրելիձեն։

Խոսելով երկրում համաճարակաբանական վիճակի մասին՝ Գամկրելիձեն նշել է, որ տագնապի եւ խուճապի համար առիթ չկա։

«Մեզ մոտ ամեն օր գրանցվում են եզակի դեպքեր։ Նրանց մեծամասնությունն արտերկրից է։ Վերջին ամսվա ընթացքում վարակվածների մեծ մասը բեռնատարերի վարորդներ էին, որոնք իրականացնում էին բեռնափոխադրում»,-հայտարարել է նա։

Ներկայում Վրաստանի կովիդ-կենտրոններում շարունակում է բուժվել 142 մարդ։ Նրանցից կա 28 զինծառայող, որոնք մասնակցել են Աֆղանստանում «Վճռորոշ աջակցություն» խաղաղապահ առաքելության մեջ։ Կորոնավիրուսի հաստատումից հետո նրանք տեղափոխվել էին Վրաստան եւ ներկայում գտնվում են Գորիի հոսպիտալում։

Այսօրվա դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 981 դեպք։ Կորոնավիրուսի հետեւանքով Վրաստանում մահացել է 15 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 857: Կարանտինում գտնվում է ավելի քան 5 հազար մարդ, իսկ ստացիոնարներում բժշկի հսկողության տակ՝ 219 քաղաքացի։ Վրաստանում հուլիսի 11 –ի դրությամբ անցկացվել է 147,2 ՊՌՇ թեստավորում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ