News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հանրային սննդի ոլորտի 20 տոկոսն այս պահին գործազուրկ է, իսկ ռեստորանային կազմակերպման ոլորտն ամբողջությամբ է գործազուրկ:  Այս մասին այսօր` հուլիսի 12-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը` անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում ոլորտի կրած վնասներին:

«Ռեստորանային կազմակերպման ոլորտն այս պահին ամբողջությամբ անգործ է, դրանք  այն մարդիկ են, որոնք բողոքի ակցիայի էին դուրս եկել Կառավարության շենքի մոտ հուլիսի 9-ին: Եթե արտակարգ դրությունը շարունակվի եւ այս վիճակը պահպանվի, հանրային սննդի ոլորտում գործազրկությունը հասնելու է 40 տոկոսի: Սա իմ գնահատական է որպես փորձագետ իրավիճակին»,- ասաց նա:

Ռեստորատորի խոսքով` փակված բիզնեսներն էլ այս ընթացքում կազմում են ոլորտի 20 տոկոսը:

«Փակված բիզնեսները երկու տիպի են. մեկը` որ փակվել են ընդմիշտ, եւ մյուսը, որ փակվել են  վերաբացվելու նպատակով: Վերջնական գնահատական կարող ենք տալ արտակարգ դրության ավարտից հետո»,- հավելեց նա:

Նրա խոսքով` դեռ քննարկումների մեջ են նոր ակցիա կազմակերպելու հետ կապված:

«Վարչապետի խոսնակը  պատասխան է տվել այն կոնտեքստում, որ եթե արտակարգ դրությունը վերանա, միեւնույն է, միջոցառումնները արգելված են լինելու, մենք ուզում ենք հակադարձենք եւ ասենք, որ արտակարգ դրությունը պահեն առողջապահության ոլորտում, իսկ մեր ոլորտը  եկեք ազատականացրեք, քանի որ մարդիկ չեն վախենում ոստիկանություն բերման ենթարկվելուց, չեն վախենում համավարկից, միայն վախենում են գումար չաշխատելուց»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի խորհրդարանի ինը անդամներ վարակվել են կորոնավիրուսով
Շենթոպը հայտնել է, որ «նրանցից հինգը տնային բուժում են անցնում, իսկ չորսը հոսպիտալացվել են»․․․
Մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար․ ՀՀԿ
Այս արձանագրությունների հիման վրա կազմված տուգանքները ունենալով հիմնականում ֆինանսական բաղադրիչ լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա...
Վրաստանի կառավարությունը քաղաքացիներին կփոխհատուցի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսների կոմունալ վճարները
Օգնությունը կլինի նույն սկզբունքով, ինչ որ նախկինում էր․․․
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ պարգևավճարներ են տրամադրվել Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին
Պոլիկլինիկայի տնօրեն Պարույր Կուռոյանի կողմից ներկայացվեց համավարակի պայմաններում պոլիկլինիկայի աշխատանքը, ինչպես նաև կազմակերպիչները մանրամասնեցին...
ՀՅԴ. Երեւանի քաղաքապետը կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ թողել է քաղաքացիներին սպառնալիքի հետ դեմ առ դեմ
ՀՅԴ. Երեւանում ախտահանումը ոչ պատշաճ կերպով է կազմակերպվել
Նա նշեց, որ մի քանի օր շարունակ քաղաքային իշխանություններն ու համատիրությունները պարզապես անտեսել են քաղաքացիների խնդրանքը...
Ամենաշատ