News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Բռնկված հրդեհն ավիրել է Կալիֆոռնիայում Կաթոլիկ եկեղեցու տանիքն ու ներքին հարդարման մեծ մասը․ տաճարը պատրաստվում էր նշել 250-ամյա հոբելյանը, դրանում անցկացվում էին վերականգնման աշխատանքներ, հաղորդում է Associated Press-ը։

Հրդեհի մասին ահազանգը ստացվել էր նախօրեին՝ 04:00-ին։ Դեպքի վայր ժամանած հրշեջները տեսել են շինության փայտե այրվող տանիքը։

Տարերքի դեմ պայքարել է 50 հրշեջ։ Սակայն, նրանց խոսքով, հրդեհն ավիրել է շինության տանիքը եւ ներքին հարդարանքի մեծ մասը՝ ներառյալ խորանը։

Հրդեհի պատճառը հետաքննվում է։

Տաճարը կառուցվել է իսպանական գաղութացման ժամանակ եւ հայտնի է նաեւ պատմության մութ էջերով, երբ քրիստոնեություն դավանել ստիպելու համար հնդկացիների նկատմամբ երբեմն կիրառվում էին կոշտ մեթոդներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ