News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս պահին Հայաստանում կա 53 սպանդանոց։ Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը, որը տեսանյութ է պատրաստել հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթի պարտադիր լինելու մասին։

Այն տնտեսվարողները, ովքեր կցանկանան նախապես նշված վայրերում սպանդանոցներ հիմնել, լիզինգի սկզբնական 20%-ի 15%-ը ֆինանսավորում կստանան Կառավարությունից:

Հիշեցնենք, որ 6 ամիս առաջ այս փոփոխությունը մեծ դիմադրության հանդիպեց անասնապահների շրջանում, որոնք նշում էին, որ սպանանոցները շատ հեռու են իրենց բնակավայրերից, եւ ի նշան բողոքի՝ մի քանի օր շարունակ պարբերաբար ճանապարհներ էին փակում։ Դրանից հետո վարչապետը հայտարարեց, որ պարտադիր պահանջը հետաձգվում է մինչեւ հուլիսի 1-ը՝ պայմանով, որ դրանից հետո այդ թեմային անդրադարձ այլեւս չի լինի։ Անասնաբուժական 5-րդ ձևը պարտադիր էր մնացել միայն մայրաքաղաքում։

Տպել
Ամենաշատ