News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՎԵՏՕ հասարակական- քաղաքական նախաձեռնությունը վաղը` հուլիսի 13-ին ավտոերթ կիրականացնի դեպի Խոր-Վիրապ: Այս մասին նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Որոշել է իր ակցիան սկսել հենց այն վայրից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը դուրս է բերել քրիստոնեությունը և տարածել երկրով մեկ։ Հայաստանում արգելված են ոչ թե ակցիաները, այլ հավաքները»,- ասաց Մալյանը։

Ակցիան ուղղված է կեղծ արտակարգ դրության դեմ, որի շրջանակներում, նրա խոսքով, ապօրինի օրենքներ են ընդունվում։

Մալյանը հայտնեց, որ ակցիային խոչընդոտելը «Սորոսի գործակալական ցանցի» կողմից կարող է միայն լինել և վաղն ակնհայտ կդառնա, թե որքանով է դա իրականանալի։

«Իմ բոլոր փաստաթղթերը կարգին են և իմ մոտ են լինելու․ իրավապահները անհանգստանալու հիմք չեն ունենա։ Կհանդիպենք վաղը ժամը 11-ին՝ Խոր Վիրապում»,- եզրափակեց Մալյանը՝ հրավիրելով մեքենա ունեցողներին կրկնել իր Խոր Վիրապ- Երևան երթուղին։

Տպել
Ամենաշատ