News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական պիղծ որոշումը ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ 2019 թ․ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելը (2019 թ․ ապրիլի 24-ին Աստվածամոր տաճարում պետք է կայանար Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ) ամենևին էլ պատահականություն չէր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը:

«Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական պիղծ որոշումը ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ 2019 թ․ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելը (2019 թ․ ապրիլի 24-ին Աստվածամոր տաճարում պետք է կայանար Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ) ամենևին էլ պատահականություն չէր․․․

Սարսափով եմ մտածում, որ այսօր պատահականություն չեն նաև Հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի ուսուցման, մայրենի լեզվի, մեր ազգային արժեքների դեմ իրար հաջորդող, դատապարտելի ոտնձգությունները։

․․․301 թվականից, երբ պատմական Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց իբրև պետական կրոն, մեր եկեղեցին դարեր շարունակ հանդիսացել է հայոց պետականության հիմնասյունը, մեր ինքնությունն ու տեսակը պահպանողը, ժողովրդին կրթելու ու լուսավորելու միակ աղբյուրը։

20-րդ դարի վերջին մեր ազգային ազատագրական պայքարի արմատներում նորից կանգնեց Հայ եկեղեցին, իսկ Հայրենիքի համար մղվող պայքարում զինվորի և հրամանատարի կողքին հավասար կռվեց, պայքարեց ու նաև զոհվեց հայ հոգևորականը։

Քրիստոնեությունը Աստծո գոյության «պրիմիտիվ» ընդունումը կամ ժխտումը չէ․ այն համամարդկային վեհ արժեքների, մարդասիրության բարձրագույն քարոզ է և քաղաքակրթական դրսևորում։

Խոնարհումս հայ ինքնության բացառիկ պահապան

Հայ եկեղեցուն։

Հայ՛ր մեր, որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն

եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս։

ԱՄԷՆ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ