News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քանի որ ֆերմերներն ապահովված չէին բարձր որակի սերմերով, այս տարի հանրապետությունում սպասվում է հացահատիկի  միջին  բերքատվություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով այս տարի հանրապետությունում սպասվելիք հացահատիկային բերքին:

«Կարծում եմ, որ միջին բերքատվությունը մեկ հեկտարի հաշվով կկազմի 1.8 տոննա, եթե գյուղապետերը թվերը չնկարեն: Եթե հաշվենք, որ 50-55 հազար հեկտար հացահատիկ է ցանվել, բնականաբար,  լավագույն դեպքում կունենանք 100 հազար տոննա բերք, ոչ ավել»,- ասաց նա:

Նա նշեց, որ հացահատիկի բերքահավաքն արդեն սկսվել է Արարատյան դաշտավայրում եւ հաջորդաբար կանցնի նախալեռնային եւ լեռնային գոտիներ:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ պետական աջակցությունը դիզվառելիքի եւ պարարտանյութի տեսքով ճիշտ չէ, պետք է գյուղացուն օգնել ցածր տոկոսով վարկեր տալով:

«Սմարթ գոմեր, պահովագրություն դրանք լրիվ Գյուլնազ տատի հեքիաթներ են եւ միշտ էլ գյուղացուն կանգնեցնում են կոտրած տաշտակի դիմաց,  բանկերն ու ծրագրի տերերը հարստանում են, հետո էլ շատերը թողնում են ու փախնում են»,-ասաց նա:

Գյուղատնտեսը նշեց, որ Կառավարությունը խոստացել մինչեւ տարեվերջ ներկրել 5000 տոննա բարձրորակ սերմացու եւ ինքը հույս ունի, որ իր ծրագիրը կիրականացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ