News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին կառուցվել է 240 մղոն (ավելի քան 386 կմ) երկարությամբ պատ։

«Այժմ մենք կառուցել ենք նոր պատ հարավային սահմանին 240 մղոն (ավելի քան 386 կմ) երկարությամբ։ Տարեվերջին մենք կավարտենք Մեքսիկայի հետ սահմանին ավելի քան 450 մղոն (ավելի քան 724 կմ) երկարությամբ պատի կառուցումը։ Մենք ստեղծել ենք լավագույն սահմանային անցակետերից մեկը»,-ԱՄՆ նախագահը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։

Նա նաեւ նշել է, որ «արմատական ձախակողմյա դեմոկրատները» ցանկանում են, որ սահմանները բաց լինեն բոլորի համար՝ «այդ թվում՝ բազմաթիվ հանցագործների»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ