News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավելի քան երկու շաբաթ առաջ Իսպանիան կրկին բացել է իր սահմանները Շենգենյան գոտու մյուս երկրների առջեւ, սակայն բազմաթիվ հանգստավայրեր երկրում կիսով չափ դատարկ են, գրում է Local-ը։

Դա նշանակում է, որ չնայած մի քանի ամիս տեւած կարանտինի եւ տեղաշարժման սահմանափակումների՝ եվրոպացի զբոսաշրջիկները դեռեւս զսպում են իրենց, երբ խոսքը վերաբերում է Իսպանիայում հանգստանալուն։

Սակայն Իսպանիան ունի զբոսաշրջության կարիքը, եթե ցանկանում է խոչընդոտել իր ՀՆԱ-ի անկմանը 11 տոկոսով այս տարի, ինչպես եւ կանխատեսվում էր։

Դա ստիպել է Իսպանիայի իշխանություններին նախաձեռնել երկու փոխկապված արշավ՝ «Գործողություն՝ Ամառ» եւ «Անվտանգ զբոսաշրջության ծրագիր», որոնց նպատակն է երաշխավորել, որ Իսպանիան աշխարհում ամենաանվտանգ ուղղություններից մեկն է։

Անվտանգությունն ապահովելու եւ երաշխավորելու նպատակով երկրում 40 000 ոստիկան կտեղակայվի ամենահայտնի զբոսաշրջային շրջաններում՝ Անդալուզիայում, Աստուրիում, Բալեարյան կղզիներում, Կանարյան կղզիներում, Կանտաբրիայում, Վալենսիայում, Մադրիդում, Մուրսիայում։

Ոստիկանները կապահովեն ուժեղացված եւ կանխարգելիչ հսկողություն քաղաքային եւ միջքաղաքային տուրերի ժամանակ, կայարաններում, նավահանգիստներում, հյուրանոցներում եւ ճամբարներում Իսպանիայի ամբողջ տարածքում։

Բացի այդ, ոստիկանները կերաշխավորեն անվտանգության կանոնների պահպանումը յուրաքանչյուր շրջանում։ Օրինակ՝ Բալեարյան կղզիների բոլոր հանրային վայրերում անհրաժեշտ է դիմակ կրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ