News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

իկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն։ Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` իր նոր տեսանյութում, որտեղ պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
«Օգտագործելով ավելի քան 10 տարվա աշխատանքի արդյունքները, որ հոգեւորականները վատն են, կաշառակեր են, օգտագործելով մարդկանց ինչ-որ տեղ օբյեկտիվ զայրույթը՝ քանդում է եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը էլ ի՞նչ պետք է անի, որ մենք հասկանանք, որ նա իր հետեւողականորեն կատարում է իր ծրագիրն ու իր պատվիրատուների պատվերը։ Հիշում եք, չէ՞, որ գնացին վեհարանը գրավեցին։ Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ այդ մարդկանց հետ։ Չէ, նրանց չձերբակալեցին, նրանց տվեցին պաշտոն։ Հիշում եք, չէ՞, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին սկզբից ասացին, որ դու իրավունք չունես թիկնապահ ունենալ, որովհետեւ ժողովրդից ես պաշտպանվում, դա ասել է մի մարդ, որը հիմա շրջում է թիկնապահներով, հետո կաթողիկոսին քաշքեցին։ Իրենք անթաքույց զբաղված են հայերին ատելով, իրենք անթաքույց զբաղված են պետությունը եւ հասարակությունը քանդելով, որովհետեւ ստեղծում են նոր Հայաստան, այո, այդտեղ նրանք ազնիվ են։ Այդ նոր Հայաստանում պոռնիկները ավելի շատ իրավունքներ ունեն, քան սովորական լավ, օրինապաշտ քաղաքացիները։ Այդ նոր Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, այն չպետք է ունենա հայրենիք, որովհետեւ նոր Հայաստանի հայի հայրենիքը ֆեյսբուքահայաստանն է, որտեղ հիշողությունը 24 ժամ է եւ ամենակարեւոր նորությունը Աշոտի վերադարձն է։ Այդպիսի Հայաստան է ստեղծում Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եկեղեցու դեմ նա պայքարում է, որովհետեւ պատվիրատուները հասկացել են՝ երեք բեւեռ հայկական հասարակության համար՝ լեզուն, որի դեմ պայքարում են, պատմությունը, որի դեմ պայքարում են, եւ հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է, ընդ որում՝ անկախ նրանից՝ հավատացյալ ես, թե ոչ։ Ցավոք սրտի նրանց օգնում են եկեղեցականները, որովհետեւ նրանք ձեւ են անում, դա իրենց չի վերաբերում եւ սպասում են, որ մարդիկ կպայքարեն Նիկոլի դեմ, իսկ իրենք չեն պայքարի։ Այդպես չի ստացվելու։ Ժողովուրդը եկեղեցուց ազդակի է սպասում, որովհետեւ եկեղեցին միշտ կանգնել է եւ ղեկավարել է այն շարժումը, որ փրկվի հայ ժողովուրդը»,-ասաց նա:
Մինասյանի խոսքով` սա ազգային ազատագրական պայքար է եւ եկեղեցին պարտավոր է ղեկավարել այն, որովհետեւ մեր հասարակությունը, մեր ժողովուրդն ու պետությունը զավթված է, որովհետեւ օտարերկրյա գործակալական ցանցը տիրել է Հայաստանին։ 
«Մնացածը լիրիկա է՝ կոպեկ առ կոպեկ, թալա՜ն։ Այո, հետեւում եմ, ոչ մի նոր բան չկա եւ հույս ունեմ որ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը՝ բառի լայն իմաստով, հոգեւոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել անհնար է, եւ կդադարեցնեն Աննա Հակոբյանի հիմնադրամներին մուծվել եւ ուղղակի իրականության հետ հաշվի կնստեն, որպեսզի մենք էլ հասկանանք, որ մենք պայքարում ենք իրար հետ»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ