News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իրավապահ մարմինները որոնում են կասկածյալ տղամարդուն, որը զինաթափել է ոստիկաններին ու փախուստի դիմել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ իրավապահների տեղեկատվության՝ տղամարդն ուներ նետ եւ աղեղ, դանակ ու ատրճանակ։ Նրան հաջողվել էր սպառնալիքի միջոցով զինաթափել ոստիկաններին, որոնք ցանկացել են ստուգել նրա փաստաթղթերը, որից հետո նա փախել է անտառ։

Ոստիկանների գործողություններում ներգրավված է ուղղաթիռ։ Ոստիկանությունը կոչ է անում տեղի բնակիչներին մնալ տանը։ Ահաբեկչական հատկանիշների մասին տվյալներ չկան։ Կասկածյալը Գերմանիայի 31 տարեկան քաղաքացի է առանց մշտական բնակության վայրի։ Նախկինում նա խնդիրներ է ունեցել օրենքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ