News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողների խոսքով՝ մարտական ուղտերի փորագրանկարները, որ Սիբիրում հայտնաբերվել են 13000-ամյա մամոնտների ժանիքների վրա, Ասիայում երբեւէ հայտնաբերված կենդանու հայտնի նկարներից ամենահինն են, հայտնում է Planet Today-ը: 

Խակասիայի լեզվի, գրականության եւ Ռուսաստանի պատմության գիտագետազոտական ինստիտուտից գիտնականների խումբը ուսումնասիրել է Արեւմտյան Սիբիրում Տոմ գետի ստորին հոսանքում հայտնաբերված ժանիքը:

Հետազոտության հեղինակ Յուրի Եսինի խոսքով՝ 1,5 մետր երկարությամբ ժանիքի վրա եղել է նաեւ մարդակերպ պատկեր, որի վրա կարող էր պատկերված լինել ուղտի դիմակով մարդ: Գիտնականների պարզաբանմամբ՝ սա կարող է ցուցադրել այն, որ մարդիկ ուղտերի նման էին հագնվում, որպեսզի մոտենան կենդանիներին եւ նրանց սպանեն կամ որսան:

Օֆորտների թվում եղել են մարտնչող ուղտերի պատկերումներ, որոնք կարող են ներկայացնել ամուսնական սեզոնի սկիզբը եւ մարդկային հանրույթի շրջապտույտում կենսականորեն կարեւոր փուլը: 

Ժանիքի վրա պատկերված ուղտերը համապատասխանում են գրեթե նույն ժամանակաշրջանում քարանձավներում նկարված ուղտերի պատկերներին. հայտնի նկարներից ամենահինը եղել է Ուրալի լեռներում քարանձավի նկարը, որը թվագրվում է մոտ 19 հազար տարով: Դրանց միջեւ տարբերությունն այն է, որ սա ցույց է տալիս ուղտերի վիզը վզին «պայքարելու» եղանակը, իսկ մի զույգի մոտ եղել են նետեր եւ վերքեր, ինչը վկայում է, որ մարդիկ նրանց որսով են զբաղվել:

«Պատկերների ոճական առանձնահատկությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք համապատասխանում են ժանիքի տարիքին, ինչը դրանք դարձնում է Ասիայում ուղտերի ամենահին պատկերումը»,- նշում են հեղինակները:

Այս տարածաշրջանում փորագրանկարների հայտնաբերումը համապատասխանում է ուշ վերին պալեոլիտում Արեւմտյան Սիբիր տեղափոխվող բնակչության շարժուն խմբերի տեսությանը: Օֆորտները կարող էին մշակված լինել ցույց տալու համար, թե արվեստի ստեղծագործությունները ստեղծած հանրույթի մշակույթի համար որքան կարեւոր էին ուղտերով մարտերը եւ որսորդությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ