News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Փիրս Բրոսնանի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմից հայտնի կարմիր Lamborghini Diablo-ն կվաճառվի աճուրդում, գրում է TMZ-ը։

Ավտոմեքենան վաճառում է եվրոպական դասական ավտոմեքենաների խոշորագույն դիլեր Beverly Hills Car Club-ը։

Ըստ սյուժեի՝ ավտոմեքենան պատկանել է Բոնդի ավտոարշավորդ, գնդապետ Թան Սուն Մունին։

Հազվագյուտ մակնիշի ավտոմեքենան թողարկվել է 1992 թվականին։

Ավտոմեքենայի յուրահատկություններից է հինգ աստիճան ունեցող փոխանցման տուփը, 5.7-լիտրանոց շարժիչը, պատուհանները բարձրացնելու էլեկտրական հարմարանքներն ու մրցարշավի համար նախատեսված անիվները։

Սակայն գլխավորը, իհարկե, ֆիլմում նկարահանված դերասանների «աստղային» կազմն է՝ Փիրս Բրոսնան, Հոլի Բերի, Ջուդի Դենչ եւ Ջոն Քլիզ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ