News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հնագետները հայտնաբերել են քարացուկներ, որոնք հաստատում են տեսությունը, որ դինոզավրերն ապրել եւ բազմացել են ներկայիս Ալյասկայի տարածքում, հաղորդում է New York Post թերթը։

Թերթի տվյալներով՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից Ալֆիո Ալեսանդրո Կյարենցիի գլխավորությամբ մի խումբ գիտնականներ հայտնաբերել են երիտասարդ գիշատիչ դինոզավրի ծնոտի մաս։ Հնագետները եզրակացրել են, որ հայտնաբերված ոսկորը պատկանել է դինոզավրին, որը ծնվել էր այդ տարածքում։ Դա դարձել էր հետազոտության առանցքային գործոնը։

«Կան վայրեր, որտեղ դինոզավրերի մնացորդներն այնքան տարածված են, որ մեծամասամբ հայտնաբերված ոսկորներն արդեն չեն կրում որեւէ գիտական տեղեկատվություն, սակայն սա այդ դեպքը չէ»,-ասել է հետազոտության հեղինակը։ Խոսքը վերաբերում է դինոզավրի ավելի քան 14 մմ երկարությամբ եւ շուրջ 70 մլն տարեկան ներքեւի ծնոտի ոսկորի քարացուկին։

«Մեր հետազոտությունները երիտասարդ դինոզավրի ծնոտի մնացորդների շուրջ  ներկայացնում են առաջին ֆիզիկական ապացույցը, որ որոշ սողուններ ոչ միայն ապրել, այլ նաեւ բազմացել են հյուսիսում»,-ասել է հետազոտողներից մեկը՝ Թոնի Ֆյորիլոն։

Նա նշել է, որ հետազոտության արդյունքները թույլ են տալիս մտածել, որ դինոզավրերը համարել են, որ ցուրտ կլիման հարմար է «ընտանիք կազմելու եւ բազմանալու համար»։ «Մենք միայն պետք է ապացուցենք դա»,-ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ