News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Կուրթան համայնքում այսօր՝ հուլիսի 12-ին թունավորված 5 անձանցից 4-ը մի ընտանիքի անդամներ են, մյուսը նրանց հարեւանն է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կուրթան բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Նալբանդյանը։

«Թունավորվածներին տեղափոխել են Երեւան, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց համայնքապետը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»:  Ըստ հիվանդների՝ վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:  Տուժածներից 3-ի վիճակը գնահատվում էր ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ