News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի բունդեսթագի պատգամավոր Ֆլորան Խանը կոչ է արել դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները ԵՄ կազմում ընդգրկվելու մասին, հաղորդում է Bild պարբերականը։ Գերմանացի քաղաքական գործչի խոսքերը հնչել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որոշման ֆոնին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։

Պարբերականի հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը պահանջել է Թուրքիայի գործողությունների վերաբերյալ քաղաքական պատասխան։ Խանը համարում է, որ տեղի ունեցողը «համընդհանուր եվրոպական մշակույթի նկատմամբ սադրանք է», ինչպես նաեւ Եվրոպայից «Թուրքիայի շարունակական տարանջատում»։ «Մենք պետք է անենք եզրակացություններ դրանից, ինչպես նաեւ քաջություն գտնենք ավարտելու ԵՄ կամզում Թուրքիայի ընդգրկվելու մասին բանակցությունները»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է հաշվի նստել ուրիշ երկրների կարծիքի հետ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցում։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան ընդունել է տաճարի կարգավիճակի մասին որոշումը՝ հիմնվելով ժողովրդի ցանկության եւ կամքի վրա, հաղորդում է Լենտա․Ռու-ն։ 

Թուրքիայի պետխորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ստորագրել է հրաման տաճարը մզկիթ վերածելու եւ այդտեղ մահմեդական աղոթքներ անցկացնելու մասին։

Այա Սոֆիան կառուցվել է VI դարում բյուզանդական կայսր Հուստինիանոսի կողմից եւ ավելի քան հազար տարի համարվել է խոշորագույն քրիստոնեական տաճար։ Թուրքերի կողմից Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո 1453 թվականին տաճարը վերածվել է մզկիթի, սակայն 1935 թվականին Մուստաֆա Աթաթուրքը շնորհել է սրբատեղիին թանգարանի կարգավիճակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ