News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը իր առջև խնդիր է դրել ժամանակ առ ժամանակ շփման գծի որևէ հատված լարվածության մեջ պահել և այսօրվա սադրանքը դրա հերթական դրսևորումն էր։ Նման դիտարկում NEWS.am–ի հետ զրույցում արեց «Հենակետ» վերլուծական կետրոն փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ, հրետանու կիրառմամբ, մարտական դիրք գրավելու ադրբեջանական ստորաբաժանումների փորձին։

Փորձագետը հիշեցրեց, որ հակառակորդը որոշ ժամանակ առաջ էլ լարվածության տակ էր պահում նախիջևանյան թևը, սակայն նրա բնորոշմամբ՝ ադրբեջանական կողմի հարվածի գլխավոր ուղղությունը Արցախյան թևն է, այսինքն այս միջադեպը պետք է դիտարկել նաև հակառակորդի կողմից մանևրելու փորձի տեսնակյունից։

«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, թե իբր իրենց ստորաբաժանումները բարեհաջող օպերացիա են իրականացրել և որևէ տարածքային կորուստ չունեն, մինչդեռ իրենց պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ տվել են երկու զոհ և հինգ վիրավոր։ Կարծում եմ, իրենց զոհերի թիվն ավելի շատ է, սակայն առայժմ նման հայտարարություններով փորձում են քողարկել իրենց կորուստները։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Տավուշի հետ սահմանին ծառայություն են իրականացնում Ադրբեջանի սահմանապահ զորքերը, որոնք թե' տեխնիկապես, և թե’ մարտական պատրաստվածության աստիճանով զիջում են բանակի ստորաբաժանումներին»,–ասաց նա։

Մանգասարյանի կարծիքով՝ սահմանային լարվածության սրումը հնարավոր է պայմանավորված լինի ադրբեջանական բանակում կորոնավիրուսի համավարակի դեպքերի ցուցանիշով։

«Ադրբեջանական սոցցանցերը ողողված են բանակում վարակվածների թվի աճի վերաբերյալ տեղեկություններով, որոնք պաշտոնապես թաքցվում են։ Այս հանգամանքն էլ որոշ չափով կարող է իր ազդեցությունն ունենա՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը շեղել բանակում համավարակի տարածման իրական պատկերից»։

 

Մանգասարյանը մտահոգիչ համարեց նաև Տավուշի ուղղությամբ հրետանու կիրառումը, ինչն ըստ նրա՝ լարվածությունը սրելու լրացուցիչ գործոն է։

«Եթե վերջին շրջանում հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ էին կիրառում, ապա այսօր արդեն անցել են հրետանային կրակին, ինչը լուրջ վտանգներ է պարունակում լարվածության մեծացման տեսանկյունից և մեծ է հավանականությունը, որ գնալով այդ տրամաչափերը մեծացնեն»,–ասաց նա։

Փորձագետի կարծիքով՝ չի բացառվում, որ այս գործողությանը հաջորդի հայկական սահմանամերձ բնակավայրերը թիրախավորելու ադրբեջանական կողմի գործողությունները։

«Հասարակությունը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ է կատարել՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իսկ երեկոյան պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ