News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 06
USD
521.45
EUR
628.19
RUB
6.99
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Լիբանանից հայ ծագմամբ հեռուստալրագրող Նշան Դեր-Հարությունյանը կկանգնի դատարանի առաջ Բեյրութում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին «վիրավորելու» համար, հաղորդում է The Arab Weekly-ն։

Պարբերականը նշում է, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անգամ Լիբանանը, որտեղ չկա Թուրքիայի ռազմական ներկայությունը կամ չունի ընդհանուր սահմաններ Թուրքիայի հետ, «զրկված է իմունիտետից Անկարայի միջամտության դեպքում»։

Լիբանանի քաղաքական աղբյուրները հաղորդում են, որ թուրքական դատախազության պնդումները, որ Դեր-Հարությունյանը «վիրավորել» է Թուրքիայի նախագահին, Լիբանանի հայերի եւ Թուրքիայի միչեւ շարունակական առճակատման մաս է, որի շրջանակում Թուրքիան մեղադրվում է 1914-1923 թվականներին Հայոց ցեղասպանության մեջ։

Դեր-Հարությունյանի նկատմամբ դատական գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին։

Դեր-Հարությունյանի նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ Al Jadeed հեռուստաալիքով հեռարձակվող «Anna Heek» հաղորդման եթերում նրա հայտարարությունների կապակցությամբ։

Հաղորդման ժամանակ Դեր-Հարությունյանի հյուրը շրջակա միջավայրի նախարար Վաիմ Վախաբն էր։

Եթերի ժամանակ զանգահարել էր լիբանանցի, որը մեղադրել էր Դեր-Հարությունյանին ռասիզմի մեջ այն պատճառով, որ լրագրողն անվանել էր Էրդողանին չարիք, իսկ Դեր-Հարությունյանի որդուն՝ «փախստականի զավակ»՝ ակնարկելով Նշանի հայ ծագումը։

Ի պատասխան՝ լրագրողը վրդովվել էր եւ հաստատել իր դիրքորոշումը։

«Միլիոնավոր չար մարդկանց որդի․․․Էրդողան, ռեժիմ, օսմաններ եւ թուրքեր»,-ասել է նա։

«Եթե դուք համարում եք ինձ որպես փախստական, ապա ես ավելի լիբանանցի եմ, քան դուք։ Եւ ես հպարտ եմ իմ երկրով՝ Լիբանանով, ավելի շատ, քան դուք»,-հայտարարել է Դեր-Հարությունյանը։

Ավելի ուշ իրավիճակին միջամտել է Թուրքիայի դեսպանատունը, որը կազմակերպել է բողոքի ցույց Al Jadeed հեռուստաալիքի շենքի մոտ։

Թուրքիայի դրոշներով ցուցարարները վանկարկում էին կարգախոսեր՝ ի աջակցություն Օսմանյան կայսրության եւ Էրդողանի՝ պահանջելով Դեր-Հարությունյանից ներողություն խնդրել Թուրքիայի նախագահին «վիրավորելու» համար։

Դեպքին ծանոթ անձինք հայտարարում են, որ Թուրքիային հաջողվել է օգտվել Լիբանանի քաղաքական վակուումից, որը պայմանավորված է աճով սոցիալական եւ տնտեսական ճգնաժամով։

Նրանց խոսքով՝ Անկարային հաջողվել է ձեւավորել լոբբի օսմանյան պատմության եւ էրդողանի էքսպանսիոնիստական քաղաքականության քննադատներին լռել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարեւորագույն գրավականներից է.ԱԳՆ
Այս հռչակագիրը կարեւոր է ոչ միայն պատմական արդարության եւ ճշմարտության, այլեւ ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից...
Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով
Շնորհակալ եմ իմ ընկեր Անդրեյ Կլեմենտեւսին եւ բոլոր լատվիացի պատւամավոր ընկերներիս…
Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով...
Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու է Ջո Բայդենը հենց այս պահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Այստեղ կա երկարաժամկետ, միջնաժամկետ եւ երկու կարճաժամկետ գործո...
Իրաքի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին և…
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Քիմ Քարդաշյանին
Ցանկանում եմ հիշատակել Քըրք Քըրքորյանի նվիրվածությունը, նրա պարտքի և հավատի զգացումը...
Ամենաշատ