News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահի պաշտոնի թեկնածու, երկրի գործող նախագահ Անջեյ Դուդան հաղթում է երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին են Ipsos հետազոտական կենտրոնի կողմից անցկացված էքզիթփոլի թարմացված արդյունքները, որոնք տարածվել են երկուշաբթի լեհական հեռուստատեսության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ սոցիոլոգների հաշվարկների, որոնք թարմացվել են ռեգիոնալ ընտրական հանձնաժողովների 90 տոկոսից՝ Դուդան հավաքել է ձայների 51 տոկոսը: Նրա մրցակիցը՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, որը ներկայացնում է խոշորագույն ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, նախնական տվյալներով ստացել է ձայների 49 տոկոսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դուդան 50․8 տոկոս է հավաքել, իսկ Տշասկովսկին՝ 49.2 տոկոս:

Պաշտոնական արդյունքները Պետական ​​ընտրական հանձնաժողովը նախատեսում է հրապարակել  երկուշաբթի օրը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ipsos-ի ներկայացուցիչները, դրանց ճշտված հետազոտության վիճակագրական շեղումը մոտ 1 տոկոս է կազմում:

Ըստ ընտրական հանձնաժողովի՝ ընտրություններն անցել են հանգիստ, առանց լուրջ խախտումների եւ միջադեպերի: Չնայած նոր տիպի կորոնավիրուսի համավարակին՝ լեհերը ակտիվություն են դրսեւորել եւ մասայաբար եկել էին ընտրատեղամասեր։ Դրանցից շատերի դիմաց հերթեր էին գոյացել։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ