News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իհարկե սահմանային վիճակը թույլ չի տալիս որեւէ այլ բանի մասին մտածել, սակայն գործընկերներոջս գրառումը ստիպեց աչքի տակով անցկացնել Երեւան քաղաքի առկա տարածական պլանավորման նախագծերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրա արդյունքում բացահայտեցի, որ Ֆիրդուսի թաղամասի քննարկվող նախագիծը չի տեղավորվում Երեւանի կենտրոնի գոտեւորման նախագծի շրջանակում, ուստի նախորդիվ տրված նախագծման թույլտվությունները (նույն АПЗ-ները) պետք է համարվեն անվավեր։

Ավելին, ներկայացված նախագծի հիման վրա պետք է մշակվի, կամ ինչպես սիրում են ասել որոշ գործընկերներ՝ ճշգրտվի, Երեւանի կենտրոնի գոտեւորման նախագիծը, անցնի տարածական պլանավորման փաստաթղթերի (իմա՝ գլխավոր հատակագծերի) համաձայնեցման ամբողջական գործընթացը, այդ թվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, մի քանի հանրային լսումներ, միջգերատեսչական քննարկումներ եւ վերջում հաստատվի Երեւանի ավագանու կողմից։

Այնպես, որ Երեւանի ավագանու, որի մի քանի անդամները շատ սկզբունքային գտնվեցին վերջին քննարկումների ժամանակ, ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը։ Այնպես որ, ինչպես ասում են. սկսենք նորից»:

Տպել
Ամենաշատ