News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը Տավուշի ուղղությամբ, ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Առաջին հայացքից, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, կարելի է ինչ-որ ֆորս մաժոր եւ անտրամաբանական համարել: Բայց եթե դա համակողմանի եք դիտարկենք, կարելի է տեսնել, որ չնայած առողջ տրամաբանության բացակայությանը, կան որոշակի նպատակներ եւ բանաձեւեր, որոնց համաձայն Ադրբեջանը գործում է»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա՝ նախ թշնամին երբեք չի թուլանում, չի քնում: «Նա անընդհատ ուսումնասիրում է մեր թույլ կողմերը: Գործում է տարբեր հատվածներում: Ուստի պետք է միշտ զգոն լինել: Երկրորդը՝ թշնամին Հայաստանի եւ Արցախի սահմանը տարբեր ուղղություններ չի համարում: Սա միեւնույն սահմանն է, ռազմաճակատի միեւնույն գիծը, որը նա ցանկանում է ճեղքել: Ցանկացած թուլացում ձեռնտու կլինի Ադրբեջանին։ Ինչո՞ւ հենց այս օրերին: Եկեք նայենք աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցողին: Ստամբուլում որոշեցին Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածել: Այսքան տասնամյակներ այն թանգարան էր: Աթաթուրքը, կայացնելով այդ որոշումը, ցանկանում էր պատմական փոխզիջում հաստատել: Այժմ մենք հակառակն ենք տեսնում: Սա ահաբեկչական գործողություն է քաղաքակիրթ համայնքի դեմ, ընդ որում՝ ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական: Եվ ահա այստեղ բացահայտվում են Բաքվի նպատակները. ադրբեջանցի «եղբայրներն» այսպիսով խրախուսում են Էրդողանին։ Սրանք մի շղթայի օղակներն են՝ ահաբեկչություն քաղաքակիրթ համայնքի դեմ: Ադրբեջանը միշտ կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել իր ավագ եղբորը համահունչ: Երբ մեծ եղբայրը ինչ-որ կեղտոտ արարքն է անում, կրտսերը ձգտում է հնարավորինս հետ չմնալ»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը:

Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է միջադեպը տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանին, որտեղ Ադրբեջանը ստիպված կլինի գործ ունենալ ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի հետ, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, թե ինչպես է ուղղափառ աշխարհն արձագանքեց Թուրքիայի գործողություններին: «Սա Ադրբեջանի յուրատեսակ պատասխանն էր տարբեր երկրներին՝ եւ ԵԱՀԿ-ին, եւ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին եւ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ է, այլ խնդիրներ հիմա չկա՞ն: Սուրբ ​​Սոֆիան պարտադիր պետք է մզկի՞թ դառնա: Եթե մզկիթ չդառնա, կորոնավիրուսը կտարածվի ամբողջ աշխարհու՞մ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ