News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ի իր արտահերթ նիստում որոշում կայացրեց մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության տռեժիմը:

Ըստ այդմ, այն կտեւի մինչեւ օգոստոսի 12-ը ժամը 17-ը:

Նախագծում նշվում է, որ Արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռեւս շարունակվում են պահպանվել։

«Այսպիսով նախատեսվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ։ Սա արդեն 4-րդ երկարաձգումն է», - ասաց Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձեւը։ «Մասնավորապես՝ սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաեւ գրավոր ձեւակերպման:

Բացառություն է նախատեսվել ինքնամեկսացման կարգի խախտման դեպքում, երբ անձը ցուցումներին համապատասխան այցելում է՝ բուժհաստատություններ՝ ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացի արտակարգ դրության ռեժիմից, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունենք եւ եթե չերկարացնեն, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իրենց ուժը կորցրած կլինի: «Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ եւ պետք էլ չէ եւ այս ընթացքում որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որը ավելի թեթեւ կլինի»,-ասաց նա:

Կառավարության որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր հուլիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին:

Սահմանափակումները մնում են ուժի մեջ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում, այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 58 հազար դեպք
Համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4.942.746 դեպք...
Կորոնավիրուսի դեմ ղազախական պատվաստանյութի մշակողները փորձարկել են այն իրենք իրենց վրա
Գիտնականներն իրենց լավ են զգում եւ շարունակում են աշխատել...
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5.212 դեպք
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 129-ով` նախորդ օրվա 119-ի համեմատ...
Համաճարակաբանները նոր տվյալներ են հրապարակել Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ
Այս պահի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 1216 է...
Կորոնավիրուսից մահացած 51-ամյա կինը չի ունեցել որեւէ քրոնիկական հիվանդություն
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ)…
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 200-ով. վարակվածների թիվը գերազանցել է 40 000-ը
Այսպիսով՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40185 մարդ...