News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

59 տարեկանում կյանքից հեռացել է Դանիայում Հյուսիսային Աֆրիկայի Հանրապետության դեսպան, Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելա դուստր Զինձի Մանդելա-Հլոնգվանեն: Այս մասին հաղորդել է eNCA տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա հարազատներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարավային Աֆրիկայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությունը հայտարարել է, որ օրվա ընթացքում մանրամասներ կտրամադրի դիվանագետի մահվան կապակցությամբ:

Զինձին Նելսոն Մանդելայի երեք դուստրերից կրտսերն էր եւ զբաղվում էր քաղաքականությամբ եւ մարդու իրավունքներով, ինչպես նաեւ իր բանաստեղծություններով մի քանի գիրք է հարատարակել: Նա 2015 թվականին նշանակվել էր Դանիայում Հարավային Աֆրիկայի դեսպան եւ մինչեւ իր կյանքի վերջին օրը զբաղեցնում էր այդ պաշտոնը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել