News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՎԵՏՕ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և  ակցիայի մյուս անդամներին ոստիկանները Խոր Վիրապից բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանության բաժին։

Այստեղ են ժամանել «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչները, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Ադեկվադ»-ից Կոնստանտին Տեր-Նակալյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այդ ինչպես է պատահում, որ սրճարանում կորոնավիրուսը չի տարածվում, բայց քաղաքական հավաքի ժամանակ, այն էլ Նարեկ Մալյանն ասել էր, որ միայնակ ակցիա է անում, տարածվում է: Քիչ առաջ, երբ ոստիկանները եկան եւ սկսեցին նոր մեկնությունները տալ պարետի որոշմանը, կողքի շենքի բնակիչները ոստիկաններին էլ, Նիկոլ Փաշինյանին էլ լավ նխշեցին, ասացին, թե ինչ են կարծում պարետի մասին, իրենց որոշումների մասին: Ոստիկանները մեզնից պահանջում են պահպանել սոցիալական հեռավորություն, մինչդեռ իրենք գալիս, մտնում են քթներս: Իրենք արտակարգ դրությունը միայն մի բանի համար են պահպանում՝ քաղաքական հավաքների սահմանափակումը հնարավորինս երկարաձգելու համա: Նիկոլ Փաշինյանը պանիկական վախեր ունի փողոցի նկատմամբ, դրա համար էլ փնթի ձեւով փորձում է սահմանափակել, ինչը լրիվ հակառակ արդյունք է ունենում: Նիկոլ փաշինյանն ինչքան կարողացավ, պահելու է արտակարգ դրությունը:

Մենք ունենք օդում կախված լուրեր, որ ինքը բանակցում է աղանդավորական կազմակերպությունների հետ, որ նրանք մարդաքանակ տրամադրեն, որ ինքը կարողանա բազմամարդ հավաք անցկացնել: Եթե նա կարողանա դա անել, գուցե դրանից հետո հանի սահմանափակումները, որ ցույց տա, որ տեսեք, ես այնքան ուժեղ եմ, որ կարողանում եմ մի քանի տասնյակ հազար մարդ հավաքել: Հիմա դա չկա, Նիկոլ Փաշինյանը այն ինչ գուժում էր ՀՀԿ-ին 2 տարի առաջ, որ ժողովրդին տեսնելու են կաբինետների պատուհաններից ու ոստիկանության ուսերի հետեւից, հյիմա իրենց հետ է կատարվում: Իրենք մարդ չունեն»,-հայտարարեց Նակալյանը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանում այսօր արտակարգ դրության պայմաններում վավերացվում է Լանզարոտեի կոնվենցիան, Գոյւքահարկի օրենքը, դպրոցներից որպես առանձին առարկա հանվում է «Հայ եկեղեցու պատմությունը»:

«Հիմա Հայաստանում հայկական իշխանություն չէ: Հայաստանը հիմա գտնվում է օտարերկրյա օկուպացիայի ներքո, այս իշխանությունն էլ օկուպանտների կառավարությունն է: Ինչ իրենց քմահաճույքըն է պահանջում դա են անում, մեկ էլ ինչ իրենց դրսի տերերն են ասում, դա են անցկացնում»:

Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ որոշել են ավտոերթ կազմակերպել Խոր Վիրապից:

Արդեն այսօր Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում գրառումներ է արել հետեւյալ բովանդակությամբ.

«Խոր Վիրապի կողքի գյուղում` Լուսառատում մոտ 500 ոստիկան են կենտրոնացրել մեր «դուխով» իշխանությունները», «Արտաշատի բաժնում եմ: Աշխատանքիս վայրը գրում եմ Արարատի մարզի կոկորդիլոսաբուծարանի ավագ մասնագետ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկլ Մալյանը անդրադառնալով ավտոերթին, նշել էր. «Որոշել ենք ակցիան սկսել հենց այն վայրից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը դուրս է բերել քրիստոնեությունը և տարածել երկրով մեկ։ Հայաստանում արգելված են ոչ թե ակցիաները, այլ հավաքները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ