News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 13-ին, հատուկ նիստ է հրավիրել՝ կապված արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման հետ:

Նշենք, որ այսօր կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել արտակարգ դրությունը երկարաձգել 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 12-ը, ժամը 17-ը:

Այդ որոշումը պետք է քննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում:

Արտակարգ դրությունը երկարաձգլու կառավարության որոշման մեջ ասվում է, որ Արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռեւս շարունակվում են պահպանվել։

«Այսպիսով նախատեսվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ։ Սա արդեն 4-րդ երկարաձգումն է», - ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ բացի արտակարգ դրության ռեժիմից, օրենսդրությունում այլ արդյունավետ գործիքակազմ չունեն եւ եթե չերկարացնեն, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իրենց ուժը կորցրած կլինի: «Մյուս կողմից հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ եւ պետք էլ չէ եւ այս ընթացքում որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որը ավելի թեթեւ կլինի»,-ընդգծել է վարչապետը:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր հուլիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին:

Սահմանափակումները մնում են ուժի մեջ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում, այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ