News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գանգատվել է գոլֆ ակումբներ իր այցելությունների հանդեպ ամերիկյան լրատվամիջոցների ավելորդ ուշադրությունից: ԱՄՆ առաջնորդը հավաստիացրել է, որ այդ հակումը ոչ մի կերպ չի խանգարում իր հիմնական պարտականությունների կատարմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես բիզնեսի եւ քաղաքականության մեջ շատերին եմ ճանաչում, ովքեր անվերջ ֆիզիկական մարզումներով են զբաղվում, որոշ դեպքերում ուժասպառության հասնելու աստիճանի: Դա կյանքում նրանց գլխավոր կիրքն է, բայց ոչ մեկը չի գանգատվում: Իմ «մարզումները» խաղ են, գոլֆի ոչ մեծ հանդիպում, եւ ես դա գրեթե երբեք չեմ կատարում աշխատանքային շաբաթվա ընթացքում»,- կիրակի իր Twitter-յան էջում նշել է նա:

«Օբաման ավելի շատ էր խաղում, եւ նա շատ ավելի երկար հանդիպումներ էր անցկացնում, եւ ոչ մի խնդիր չէր լինում: Իսկ երբ ես եմ խաղում, ստախոս CNN-ն ու մյուսները հնարավոր ամեն տեղ հայտնվում են՝ լուսանկարելու համար, իսկ հետո բղավում են. «Նախագահ Թրամփը գոլֆ է խաղում»,- գանգատվել է ԱՄՆ նախագահը:

Ընդ որում՝ Թրամփը պնդել է, որ խաղի ժամանակ մարզումներից բացի, իրեն հաջողվում է «մեծ թվով գործեր» անել: «Դրա մեջ ոչ մի վատ բան չկա»,- վստահ է նա:

Ամերիկյան լրատվամիջոցներն իսկապես մեծ  հետաքրքրություն են դրսեւորում գոլֆ ակումբներ Թրամփի ուղեւորությունների հանդեպ: Այսպես՝ CNN հեռուստաընկերությունը մայիսին պնդել էր, որ Թրամփն արդեն գոլֆին շատ ավելի մեծ ժամանակ է տրամադրել, քան նույն ժամանակահատվածում նրա նախորդ Բարաք Օբաման: Golf News Net մասնագիտացված պարբերականը հաշվել է, որ Թրամփի շաբաթօրյա ուղեւորությունը Վիրջինիա նահանգում գտնվող սեփական գոլֆ ակումբ 2017 թվականի հունվարի 20-ից իշխանության եղած ժամանակահատվածում դարձել է 275-րդը: Իսկ անցյալ տարեվերջին The Huffington Post համացանցային պարբերականը պնդել էր, որ այս խաղով ԱՄՆ նախագահի տարված լինելը ամերիկացի հարկատուներին արժեցել է 115 մլն դոլար:

Թրամփը գրեթե միշտ խաղում է սեփական ակումբների տարածքներում: Նա ընդհանուր ունի 16 գոլֆ ակումբ՝ ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Իռլանդիայում, ԱՄԷ-ում եւ Ինդոնեզիայում: Ավելի հաճախ հնարավոր է Թրամփին տեսնել Փալմ Բիչի (Ֆլորիդա նահանգում Մար ա Լագո կալվածք), Բեդմինսթերի (Նյու Ջերսի նահանգ), Վաշինգտոնի Պոտոմակ Ֆոլս արվարձանի (Վիրջինիա նահանգ) գոլֆի դաշտերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ