News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ:

Երկրի ղեկավարը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների: Անդրադառնալով Պատարայում պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի համայնքն ընկած ավելի քան 10 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը:

Այցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաեւ այցելել է գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն»  զբոսաշրջային կենտրոն և հետաքրքրվել գործունեության տեսակներով՝ միաժամանակ հայտնելով զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանն աջակցելու կառավարության պատրաստակամությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ