News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ինձ բերման են ենթարկել ապօրինի, իմ մեքենայի միեջից, որտեղ եղել եմ մենակ, կադրերը կան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված է «Ոչ Սորոսի վաստակներին»: Ես հիմա չգիտեմ՝ որտեղ են պլակատները: Էստեղից ոչ մի տեղ չեմ գնալու, մինչեւ բերեն նույն տեղում կպցնեն:

Ինձ բերման ենթարկելու որեւէ օրինական հիմք գոյություն չունի: Ես գտնվել եմ իմ մեքենայի մեջ, մենակ: Ոստիկանները չորս կողմից շրջապատել են ինձ ու հանել են ինչ-որ պարետի որոշմամբ: Սա տեղավորվում է «եղիր հեզ, բանող եզ» կարգախոսի շրջանակներում, որը չի անցնելու: Եթե կարող են ինչ-որ մարդկանց էշի տեղ դնել, ինձ հետ դա չի անցնելու: Թեկուզ մենակ ես իմ կարծիքը, տեսակետն արտահայտելու եմ:

Աշխարհում չկա որեւէ ապօրինի հրաման, որով ինձ կկարողանան լռեցնել»,-ասաց Մալյանը:

Հարցին՝ արդյո՞ք իր համար սպասելի էր, որ բերման կենթարկեն իրեն, Մալյանն ասաց. «Իշխանությունները սարսափած են, Նիկոլ Փաշինյանը վախից լցրել ա տակը:

Այս աստիճանի ապօրինություններն արդեն խնդալու են: Աշխարհում որեւէ օրենք չկա, որը կարգելի միայնակ ակցիա անել: Ուժեղ, տակը չլցրած իշխանությունը կգնա՞ ապօրինությունների: Ինչքան են լցրել տակները, որ Սորոսի նկարները պոկել են:

Ինձ միայն հաճելի էր այն պահը, որ ոստիկանությունն, ըստ էության, միացավ մեր ակցիային: Եթե նկատեցիք, իմ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կանգնեցին Ջորջ Սորոսի նկարի վրա»:

Ինչ վերաբերում է իրենց նախատեսված ակցիային, որ այդպես էլ չկայացավ, Մալյանն ասաց. «Ո՞վ ասաց, որ չի ստացվել: Ես հենց հիմա այստեղից պոկվելու եմ, գնալու եմ մտնեմ Երեւան իմ երթն անեմ: Վախկոտներին է թվում, որ չի ստացվել: Մեծ-մեծ խոսում են, թե միտինգ կանեն: Դուք միտինգ անո՞ղ եք: Դուք ընդհանրապես 100 հոգի մարդ ունե՞ք ձեր կարծիքը կիսող: Մնացե՞լ է այդքան մարդ: Եթե ժողովուրդը ողջունում է հպարտ իշխանություններին, նրանց կողքն է, ինչո՞ւ են միայնակ մարդուն, ով պահպանում է բոլոր կանոնները, բերման ենթարկում: Եթե դուխով եք, ինչո՞ւ եք նման բան անում: Եթե դուխով եք, ձեր գլխարկի վրայի գրածին համապատասխանում եք, վախն ինչո՞ւմն է»,-հավելեց նա:

Այդ պահին կողքից մի անցորդ ասաց. «Դուխը հիմա Տավուշի մարզում է, Շմշադինում, հավաքվեք, գնացեք այնտեղ», ինչին Մալյանը պատասխանոց, որ երբ պետք է եղել, ինքը գնացել է:

Նա ընդգծեց, որ ավտոերթի նպատակներից մեկը հավաքների ազատության սահմանափակումների դեմ ակցիա իրականացնելն է. «Արտակարգ դրության պայմաններում իջեցրել են ժողովրդի դիմադրությունը եւ ինչ ուզում անցկացնում են՝ Լազարոտեի կոնվենցիա, Հայ առաքելական եկեղեցու դեմ կեղտոտ արշավ են իրականացնում: Դա արվում է արտակարգ դրության հաշվին: Մեր երկիրը զավթված է արտասահմանյան գործակալական ցանցի կողմից: Ես Խոր Վիրապից պետք է գնայի Երեւան՝ ցույց տալով, որ անհամաձայն եմ արտակարգ դրության երկարաձգմանը, հավաքների ազատության սահմանափակման հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ