News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 14
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Մոսկվան լուրջ անհանգստություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ եւ պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար, նշվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Ըստ ստացվող տեղեկատվության՝ ռազմական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի: Կան սպանվածներ եւ վիրավորներ: Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,- նշել են նախարարությունում։

Մոսկվան նաեւ անընդունելի է համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, ընդգծվում է հայտարարության մեջ:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն պահպանել հրադադարը: Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել իրավիճակը կայունացման համար»,- հավելել են նախարարությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ադրբեջանը սկսել է ազդել ռուսների նյարդերի վրա. առիթից փորձում են օգտվել
Մեզ տեղեկացրին, որ հետաքրքիր մեսիջներ են գալիս նաև ռուսներից. այս հարցում նրանք հայկական կողմի տեսակետն են պաշտպանում...
Պետք է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Փաշինյանը՝ Լավրովին
Այս համատեքստում կցանկանայի գոհունակությամբ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը...
Փաշինյան. Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր դեռ նախորդ կառավարության օրոք
«Տարիներ կանցնեն, փաստաթղթերի բովանդակությունը կբացահայտվի, եւ մենք կիմանանք, որ բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015-ի աշնանը եւ 2016-ի ձմռանը...
«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Առաջին անգամ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ և հրետանի. 30 տարի առաջ Ադրբեջանը նախաձեռնեց «Կոլցո» գործողությունը...
«Ժողովուրդ». Փակուղի՞ թե՞ նոր շունչ․ Տարասովը՝ Արցախի հիմնահարցի կարգավորման մասին
Սակայն նկատենք՝ Տարասովը կարծում է, թե այս պահին ամենաքիչն էր...
Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հարցերին
Արա Այվազյանը խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության...