News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ամեն ինչ լավ է, մենք ոչ մի թիզ հող  չենք տալու թշնամուն, չենք զիջելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչները։ Գյուղն, ի դեպ, այսօր ենթարկվել է ադրբեջանական զինուժի 82մմ եւ 120մմ արկերով  հրետակոծության։

«Ամեն ինչ լավ է, նորմալ։ Մեր գյուղը կանգնած է, պայքարում է ու պիտի պայքարի։ Բնականոն կյանք է, ոնց որ ոչինչ էլ չի պատահել։ Մի երկու արկ է ընկել, ոչ մի բանի չի կպել, վնաս չի տվել։ Ինչպես տեսաք, խանութներն աշխատում են, ամեն ինչ լավ է, մենք ոչ մի թիզ հող չենք տալու թշնամուն, չենք զիջելու։ Տրամադրությունն էլ արտակարգ ու մարտական է»,- ասաց բնակիչներից մեկը։

Չինարեցիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքի բնակիչները հարկ եղած դեպքում զենք էլ են վերցնում, խրամատ էլ են փորում. «Հարկ եղած դեպքում գյուղացիներն են գնում, օգնում։ Մեր ջահելները շատ են օգնում սահմանի տղաներին, խրամատ փորելու հարցում են օգնում։ Հակառակորդի կորուստները շատ են, իսկ մենք կռվելու ձեւը գիտենք, արդեն սովորել ենք։ Յուրաքանչյուր սար ու թուփ գիտենք»։

Հարցին՝ այս մասշտաբի արդյոք եղե՞լ է հրետակոծություն, բնակիչն ասաց. «Պատերազմի ժամանակ էր 1994 թվականին, դրանից հետո էլի կրակոցներ եղել են, բայց այս վիճակն արդեն նույն պատերազմական վիճակն է»։

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի՝ 120մմ տրամաչափի ականանետից արձակած արկերից 3-ն ընկել է Չինարիում։ Արկերից մեկը հարվածել է տներից մեիին, երկուսն ընկել են բակում։ Տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Տպել
Ամենաշատ