News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի նահանգապետը նոր սահմանափակումներ է մտցրել բիզնեսի համար, իսկ նահանգի երկու խոշորագույն դպրոցական օկրուգները հայտարարել են, որ երեխաները չեն վերադառնա դպրոց կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Դեմոկրատ ​​նահանգապետ Գեվին Նյուսոմը կարգադրել է փակել բարերը եւ ռեստորանները, կինոթատրոնները, կենդանաբանական այգիները եւ թանգարաններն ամբողջ նահանգում: Եկեղեցիները, մարզադահլիճները եւ վարսավիրանոցները կփակվեն համավարակից առավել շատ տուժած 30 օկրուգներում։

«Մենք բոլորս պարտավոր ենք սթափ խոստովանել, որ մոտ ապագայում COVID-19-ը չի անհետանա, քանի դեռ պատվաստանյութ եւ (կամ) արդյունավետ թերապիա չի հայտնվել»,- ասել է Նյուսոմը մենօրյա ճեպազրույցի ժամանակ։ Նահանգապետն այդ քայլը վճռական է անվանել COVID-19 դեպքերի նոր բռնկման կանխարգելման համար։

Նահանգի ամենամեծ դպրոցական օկրուգներ Լոս Անջելեսում եւ Սան Դիեգոյում, որոնցում 706000 աշակերտ եւ 80000 աշխատակից կա, հայտարարել են որ դասընթացները կանցկացնեն միայն  առցանց:

Դպրոցական շրջանների հայտարարության մեջ նշվում է, որ այն երկրները, որոնք հաջողությամբ բացել են իրենց դպրոցները, արել են դա միայն վարակման դեպքերի կրճատման եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումների անհրաժեշտ թվին հասնելուց հետո:

«Կալիֆորնիայում չկա ոչ մեկը, ոչ էլ մյուսը,- նշվում է հայտարարության մեջ:- Վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարակման դեպքերի արագ աճող մակարդակը հասկացրեց, որ համավարակը վերահսկողությունից դուրս է եկել»:

Լոս Անջելեսի ուսուցիչներին ներկայացնող արհմիությունը ողջունել է այդ ռազմավարությունը՝ հայտարարելով, որ դրան աջակցել է անցած շաբաթ անցկացված ոչ պաշտոնական առցանց հարցման 18000 մասնակիցների 83 տոկոսը։

Առցանց կրթության մասին որոշումը կարող է խորացնել երկու շրջանների կոնֆլիկտը նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը սպառնացել է պատժել դպրոցական օկրուգներին, որոնք հրաժարվում են լիարժեք ստացիոնար կրթություն սկսել՝ նրանց զրկելով դաշնային ֆինանսավորումից կամ նույնիսկ ոչ հարկային կարգավիճակից:

ԿԳ նախարար Բեթսի Դեւոսը կիրակի օրը շարունակում էր ճնշում գործադրել դպրոցների վրա՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարելով, որ երեխաները պետք է վերադառնան դասարանները՝ ինչպես ուսումը շարունակելու, այնպես էլ նրա համար, որպեսզի ծնողները կարողանան վերադառնալ աշխատանքի:

«Մենք գիտենք, որ երեխաները շատ ավելի ցածր տեմպերով են վարակվում վիրուսով, քան բնակչության ցանկացած այլ մաս»,- ասել է Դեւոսը՝ հավելելով, որ, առկա տվյալների համաձայն, երեխաների՝ դպրոց վերադառնալը նրանց համար վարակման վտանգ չի ներկայացնում

Կալիֆորնիան, ինչպես նաեւ Ֆլորիդան, Արիզոնան եւ Տեխասը համավարակի նոր էպիկենտրոն են դարձել Միացյալ Նահանգներում: Ըստ Reuters-ի՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թիվը 50 նահանգներից մոտ 40-ում արագորեն աճել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ