News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է հակազդի ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը, նշված է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինի հայտարարության մեջ՝ նվիրված իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ստորագրման տարելիցին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգ տարի առաջ Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» իրանական ատոմի խնդրի կարգավորման համաձայնության հասան: Գործարքը, սակայն, նախնական տեսքով չգոյատեւեց անգամ 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց համաձայնագրից միակողմանի կարգով դուրս գալու եւ Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

«Միջազգային հանրությունը պետք է միասին հանդես գա Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման կամ վերականգնման դեմ, պնդի, որ ԱՄՆ-ն վերադառնա ՀՀԳԾ-ն հարգելու եւ կատարելու ուղուն»,- հայտարարել է Հուա Չունյինը:

Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն վերջին տարիներին վարում է միակողմանի գործողությունների քաղաքականություն, հեռանում իր միջազգային պարտավորություններից եւ դուրս գալիս միջազգային պայմանագրերից:

«2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ ՀՀԳԾ-ից, դրանից բացի, սկսեց ամբողջ ուժով խոչընդոտել համաձայնագրի մյուս անդամների կողմից այն կատարելուն, ինչը հանգեցրեց Իրանի միջուկային հարցի շուրջ լարվածության մեծացման»,- հավելել է Հուա Չունյինը:

Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան կողմը ներկայումս ամբողջ ուժով փորձում է Անվտանգության խորհրդում առաջ մղել զենքի մատակարարման էմբարգոյի երկարաձգումը եւ «սպառնում է վերադարձնել Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ վերականգնվող պատժամիջոցները՝ փորձելով հետագայում եւս խափանել համաձայնագիրը»:

Նա հավելել է, որ գործարքով ստանձնած պարտավորությունների մի մասի կատարումից Իրանի հրաժարվելը ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման հետեւանքն է:

«Չինական կողմի կարծիքով՝ ՀՀԳԾ պաշտպանությունն ու կատարումը իրանական միջուկային խնդրի խաղաղ լուծման միակ ճիշտ ճանապարհն է»,- ամփոփել է Հուա Չունյինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետդեպարտամենտը կարծում է, որ Իրանը առաջընթաց է գրանցել միջուկային զենք ստեղծելու գործում
«Ես կասեի, որ նրանք մի փոքր առաջընթաց են գրանցել»․․․
Թեհրանը խոստացել է Վաշինգտոնին «ջախջախիչ պատասխան» տալ
ԱՄՆ մոտեցումը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ աննախադեպ սպառնալիք ՄԱԿ-ի եւ Անվտանգության խորհրդի համար․․․
Իրանն ԱԷՄԳ-ին հասանելիություն է տրամադրել միջուկային երկու օբյեկտների նկատմամբ
ԱՄՆ-ը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին՝ Իրանի հանդեպ բոլոր պատժամիջոցները վերականգնելու իր պահանջի մասին
Պետքարտուղար Մայք Պոմպեոն ծանուցումը ներկայացրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին․․․
Ռոհանին Իրանի դեմ զենքի էմբարգոյի հարցով ՄԱԿ-ում քվեարկության ձախողումը մեծ հաջողություն է անվանել
Նրա խոսքով՝ «այդ օրը կմնա իմպերիալիզմի դեմ Իրանի պայքարի պատմության մեջ»...
Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի հարցով քվեարկության ձախողումից
«ԱՄՆ-ը պետք է դաս քաղի եւ դադարի իրեն խայտառակել ՄԱԿ-ում...
Ամենաշատ