News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը նյարդայնացրել է ԱՄՆ-ին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրապարակված զեկույցը վկայում է ԱՄՆ գործողությունների անօրինականության մասին: Իսկ նրանց կոշտ արձագանքը ցույց է տալիս, թե որքան են նրանք դրա պատճառով նյարդայնացել»,- ասել է նախարարը, որի մեկնաբանությունն իր Telegram ալիքով տարածել է IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով նախկին անկախ հատուկ զեկուցող Ագնես Քալամարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ինքնապաշտպանությունը որպես պատրվակ է օգտագործել Ղասեմ Սոլեյմանին վերացնելու համար, վտանգ կա, որ այլ պետությունները կօգտագործեն այդ մարտավարությունը: Նա շեշտել է, որ պետությունները այժմ պետք է նաեւ հստակ սահմանեն, թե ինչ է ինքնապաշտպանությունը եւ որքանով այդ ռազմավարությունը կարելի է օգտագործել անցանկալիների վերացման համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իր հերթին, մերժել է ՄԱԿ-ի քննադատությունը՝ հատուկ զեկուցողի եզրակացությունը ֆիկտիվ անվանելով:

ԱՄՆ-ը հունվարի 3-ին Բաղդադում Սոլեյմանիին չեզոքացնելու օպերացիա էր իրականացրել: Ի պատասխան, Իրանը հրթիռային գրոհներ էր սկսել իրաքյան ռազմակայանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ