News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես մեծ պլաններ ունեմ եւ Ուկրաինայի, եւ Վրաստանի հետ կապված, գրել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին Facebook սոցիալական ցանցում, փոխանցում է Georgia-Online-ը:

«Այս աշնանը ես վճռորոշ նետման են պատրաստվում Վրաստանում: Մենք վերջ կտանք իմ հայրենիք Վրաստանի նվաստացմանը եւ իմ ժողովրդի ոչնչացմանը Ռուսաստանի դրածո, օլիգարխ Իվանիշվիլիի կողմից, եւ վրացական պետականությունը կվերադարձնենք զարգացման արագ ուղու վրա, նույնիսկ եթե ես անձամբ ստիպված լինեմ ամենաբարձր գինը վճարել: Այո, ես պայքարում եմ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում: Այո, ես բարձրաստիճան պաշտոնի չեմ հավակնում, բայց հաստատ գիտեմ, որ ես տարածաշրջանային առաջնորդ եմ եւ շատերի համար կապված են բարելավման եւ բարեփոխումների հույսի հետ, եւ ես հուսախաբ չեմ անի այդ մարդկանց՝ ինչ էլ որ պատահի եւ ինչ էլ որ դա ինձ արժենա», - գրել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը ցավալի է, քանի որ «Ուկրաինայի քաղաքացին, ով օժտված չէ պետության դիրքորոշումը ներկայացնելու իրավունքներով եւ լիազորություններով, ակտիվորեն մեկնաբանում է իրավիճակը Վրաստանում  է ընտրությունների նախօրեին»:

«Նրա յուրաքանչյուր հայտարարություն ավարտվում է նրանով, որ Ուկրաինայի դեսպանը կանչվում է Վրաստանի արտգործնախարարություն, եւ նրան դժգոհություն են հայտնում պարոն Սաակաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ: Ինչու՞մ է անհավասարակշռությունը. անհատը խոսում է, իսկ պետությունը դրա համար, կներեք, պատասխան է տալիս»,- ասել էր նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Ամենաշատ