Դիլիջանի, Մարտունու, Վեդու և Սպիտակի բժշկական կենտրոնները լիովին վերապրոֆիլավորվել են և միացել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, բուժկենտրոնների աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպվել մի շարք ուղղություններով:

Մարտունու ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդների համար առանձնացվել է 30 մահճակալ, եւս 10-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Դիլիջանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդների համար առանձնացվել է 55 մահճակալ, եւս 5-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Վեդու ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդների համար առանձնացվել է 60 մահճակալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում