News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ավարտվել է Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների հետ։

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը 1980-ական թվականից ի վեր չէր վերանորոգվել‚ ճանապարհը դժվարանցանելի էր, ասֆալտապատ պաստառ գրեթե չկար, միայն տեղ-տեղ մնացած ասֆալտի հետքերն էին հուշում‚ որ այդտեղ ժամանակին ասֆալտապատ տարածք է եղել։ Այսօր արդեն համայնքները փոշուց մաքրվել են, դպրոց տանող ճանապարհը սարքվել է: Գյուղացիների հոգսը թեթևացել է, ծախսը պակասել է, մեքենաները չեն կոտրվում։

Շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի աշխատակիցները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են ճանապարհի լուսանկարները՝ արված մինչ վերանորոգումը և վերանորոգումից հետո։ Լուսանկարներից ակնհայտ էին այն մեծ ծավալի աշխատանքները‚ որ կատարվել էին ծրագրի ընթացքում։

Հանձնաժողովի անդամները համայնքապետի և համայնքի բնակիչների հետ զրույցներում ընդգծել են‚ որ գյուղատնտեսական տեխնիկան պետք է անցնի հատուկ դրա համար կառուցված անցումներով։ Հակառակ դեպքում վերականգնված ճանապարհը կվնասվի և երկար չի ծառայի։

Լոռու մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Բարսայանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ճանապարհի վերականգնման որակից։

Նշենք‚ որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հեռացվել են քայքայված ենթահիմքը‚ հիմքը և փոխարինվել նորերով: Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ վերականգնվել են նաև ջրահեռացման համակարգերը‚ կառուցվել են մայթեր: Կատարվել են ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ: Նորոգվել են նաև երեք կամուրջները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ