News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր բջջային հավելվածը, որը հայտնվել է Շվեդիայում, կօգնի հավասարաչափ բաշխել մարդկանց Հելսինբորգ քաղաքի լողափերին: Այստեղ աշխատում են ավելի քան երկու տասնյակ լողափեր, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով ընտրում են դրանցից միայն մի քանիսը, բայց այժմ, երբ թողարկվել է «գանձերի քարտեզ» հավելվածը, խնդիրը պետք է որ լուծվի, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հելսինբորգը տեղակայված է Շվեդիայի եւ Դանիայի միջեւ ընկած նեղուցի ափին։ Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում այս վայրը շատ հանրահայտ է դարձել հանգստացողների շրջանում: Մարդիկ ընտրել են չորս լողափեր, իսկ մնացած ինը դատարկ են: Իրավիճակը, որը սպառնում է COVID-19-ի նոր բռնկումներով, ստիպել է քաղաքային իշխանություններին ստեղծել հատուկ հավելված, որն իրենից ներկայացնում է գանձերի քարտեզի նման մի բան։

Ենթադրվում է, որ հանգստացողները կտարվեն հատուկ խաղով՝ բոնուսների հավաքագրմամբ, որոնք հետո կարող են փոխանակվել տարբեր մրցանակների հետ: Անշուշտ, բոնուսների հավաքումը ենթադրում է քարտեզի տարբեր կետեր այցելել, որոնցից շատերը գտնվում են ոչ այնքան հայտնի լողափերին: Կօգնի՞ արդյոք խաղը տարածել մարդկանց հանգստի գոտիների միջեւ, անհայտ է, բայց դրա հավանականությունը, ըստ շվեդ մասնագետների, բավականին մեծ է:

Հիշեցնենք, որ Շվեդիան չի սահմանել կարանտին՝ կորոնավիրուսի վարակի զսպման համար: սակայն երկրի իշխանությունները բնակիչներին հորդորում են կատարել կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաեւ պահպանել սոցիալական տարածությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ