News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք»,- Facebook- ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են  իսրայելական արտադրության գերժամանակակից եւ շատ թանկարժեք (մինչեւ 30 միլիոն դոլար) Elbit Hermes 900 անօդաչուն: Շատ լուրջ սարք է, որը տասնյակ երկրների սպառազինության մեջ է եւ կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ: Չնայած իմ որոշ հայ ընկերների գրածին, սա հարվածային անօդաչու չէ, այն զինված չէ: Դրա խնդիրն այլ է, այն զբաղվում է հետախուզմամբ, ռադիոկապ խլելով ու խոչնդոտներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի եւ ցամաքային ուժերի համար: Դրանք արտադրվում են 2009 թվականից եւ իրենց գերազանց են դրսեւորել: Ադրբեջանում այդպիսի մոտ 10 սարք կա, որոշ տվյալներով՝ 15: Հիմա մեկով պակասեց:

Փաստորեն, սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի սարքը ոչնչացվում է: Մինչեւ հիմա ոչ մեկին չէր հաջողվել «խփել» դրան, չնայած, որ այդ սարքերը մշտապես կիրավում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Սուդանում, Աֆղանստանում ծավալվող ռազմական գործողություններում: Այս մեքենաները նաեւ վերահսկում են ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանը՝ հետեւելով թմրակարտելների գործողություններին, դրանք վաղուց աշխատում են Կոլումբիայում եւ Բրազիլիայում՝ գրոհայինների եւ թմրավաճառների դեմ պայքարի համար:

Այնպես որ՝ կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք:

Այս իրադարձության առիթով ես հարցրեցի իմ ընկերոջը, որը երկար տարիներ ինժեներ է աշխատել այս եւ այլ տիպի անօդաչու թռչող սարքեր  նախագծող եւ արտադրող իսրայելական Elbit Systems ընկերությունում: Նրա կարծիքով, միայն լիակատար  փնթիներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել ցանկացած բանակի համար «թռչող ուղեղ» համարվող այս սարքը: Տրամաբանական է: Սա Բուդապեշտում քնած զինվորին կացնահարել եւ անվնաս բլոգերին չորս հոգով Բաքվում խեղդել չէ»,- նշել է Ալեքսանդր Լապշինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ