News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շատ էր նվիրված ռազմական գործին, հայրենիքի իսկական պաշտպան էր։ Այսպես է բնութագրումը Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի վարչական ղեկավար Համլետ Տիգրանյանը իր համագյուղացի, 28-ամյա կապիտան Սոս Էլբակյանին, որն այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էր ստացել։

«Խեղդվում է կոկորդս»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է պարոն Տիգրանյանը դժվարությամբ է մտքերը հավաքում կապիտանի մասին խոսելիս։

Նա պատմեց, որ Սոս Էլբակյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա լեյտենանտի կոչումով Զինված ուժերում աշխատանքի անցել։

«Փոքրուց էլ սիրում էր զինվորական կյանքը, ամբողջ հոգով նվիրված էր այդ ուղղությանը, և գնաց այդ ուղղությամբ էլ սովորեց ու աշխատանքի անցավ։ Շատ հարգված երիտասարդ էր իր շրջապատում, չկա մեկը, որ այսօր չսգա և լավ խոսքեր չասի նրա մասին»,- ասաց Համլետ Տիգրանյանը։

Կապիտան Էլբակյանին գյուղի վարչական ղեկավարը վերջին անգամ մեկ ամիս առաջ էր տեսել։ Կապիտանն այդքան էլ հաճախ չէր գալիս գյուղ, որովհետև ուղնուծուծով նվիրված էր իր գործին։

«Ապրում էր ծնողների հետ, քույր ու եղբայր ունի, ինքը տան փոքրն էր։ Ծնողներն արդեն թոշակառուներ են, աշատող, չարչարվող, իրենց քրտինքով օրվա հացը վաստակող ընտանիք է»,- նշեց պարոն Տիգրանյանը։

Նրա խոսքով, երբ սահմանին իրավիճակը լարվել էր արդեն, Սոսը ծնողների հետ կապ է հաստատել, գոտեպնդել, ասել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Կապիտան Էլբակյանի հետ կապն ընդհատվել է այսօր առավոտյան, ծնողների զանգերն անպատասխան են մնացել։

Բանակի նկատմամբ Սոս Էլբակյանի սիրո մասին գյուղում բոլորը գիտեն։ Տիկին Մնացյանը, որը կապիտանի ինֆորմատիկայի ուսուցչուհին է՝ արցունքն աչքերին է խոսում աշակերտի մասին. «Նա այնպիսի աշակերտ, մարդ էր, որ հնարավոր չէ նրա մասին լռել, ու հենց այդ ամենը ապացուցեց այսօրվա իր արարքը։ Շատ համեստ, խելոք, պարտաճանաչ, խելացի, ամեն ինչում ինքն առաջինն էր»։

Ուսուցչուհին վերջին անգամ աշակերտին ձմռանն էր տեսել, ուրախության առիթի էին մասնակցում. «Ես որ տեսա՝ չճանաչեցի, մեծացել, գեղեցկացել էր․․․չգիտեմ ինչ ասեմ։ Արժանի չէր․․․Ինքն առանձին եկավ մոտեցավ մեր սեղանին, բոլորիս հետ զրուցեց, մարդ չկար, որի կողքով անտարբեր անցներ,- հուզմունքը չթաքցնելով պատմեց Տիկին Մնացյանը,– Էս վերջերս, որ զրուցում էինք, տղաս ասում էր՝ աղջիկ է փնտրում, որ ամուսնանա»։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ