News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անձրեւներից հետո տունը միշտ վնասվում էր, տղաներս կարգի էին բերում, բայց երեկվա ջրհեղեղից հետո աղետալի վիճակ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին է պամել հուլիսի 13-ի տեղատարափ անձրեւից ու կարկուտից տուժած Գյումրիի տնակային ավանի բնակչուհին։

«Այս տնակում բնակվում եմ 30 տարուց ավելի, անմիջապես երկրաշարժից հետո։ Քաղաքապետարանից  ենք ստացել տնակը։ Այս տնակում մեծացրել եմ 3 տղա, հիմա էլ մեծանում են իմ տղաների փոքրիկները։ Ավագ տղաս 12 տարի պայմանագրային զինծառայող է։ Սելավը բակն ու տնակի հիմքերն ամբողջությամբ քանդել է, տնակն օդի մեջ է մնացել, սա էլ մանկապարտեզի պատն է։ Ամեն ինչ պոկված, այսպես փոս է առաջացել։ Մեր տնակն էլ թեքվել է հակառակ ուղղությամբ ու պատով հենվել հարեւան պատին, այլապես շուռ կգար», պատմել է գյումրեցի կինը։

Նրա խոսքով՝ թեթեւ անձրեւների ժամանակ ջուրը դիտահորերը տանում էին, ուժեղ անձրեւների ժամանակ միշտ հեղեղում էր լինում։

«Ամեն անձրեւից հետո միշտ կարգի էինք բերում տունը։ Երեկվա ջրհեղեղի ժամանակ թոռներս ու հարսս տանն էին մնացել, բակը քանդված էր, տունն էլ ջրով լիքը։ Իրենց հայրիկը հիմա դիրքերում է, մյուս տղաներս են տանիքից իջել ցատկել այստեղ, չնայած մեծ փոսեր էին,  երեխաները տանը վախեցած լաց էին լինում, դուրս են հանել երեխաներին ու հարսիս։ Քաղաքապեարանից եկել, նայել են, արձանագրել են։ Հիմա էլ քաղաքապետարանն է այս բակը կարգավորել։ Հիմա դուռը բացել ենք, որ տիղմը մաքրենք, տնեցիներն էլ գնալու են մնան բարեկամի տանը», ասել է տնակային ավանի բնակչուհին։

Տպել
Ամենաշատ