News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին 17 տարում Երկրի մթնոլորտում մեթանի խտության անալիզը ցույց է տվել, որ այս ընթացքում դրա բաժինը 9 տոկոսով աճել է՝ հասնելով ռեկորդային բարձր նիշերի, հայտնում է Environmental Research Letters գիտական ամսագիրը:

«Այս աճի երկու գլխավոր աղբյուրներն են արտադրության եւ բնական գազի օգտագործման հետ կապված արտանետումները, ինչպես նաեւ անասնաբուծության ճյուղը: Կովերը եւ մյուս խոշոր եղջերավոր անասունները արտադրում են գրեթե նույնքան մեթան, որքան ամբողջ նավթագազային արդյունաբերությունը: Մարդիկ այս առիթով հաճախ են կատակում՝ չհասկանալով, թե նրանք կոնկրետ որքան գազ են արտադրում»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Ռոբերտ Ջեքսոնը:

Կլիմայագետները համարում են, որ Երկրի տարեկան միջին ջերմաստիճանի աճն առաջին հերթին կապված է ջերմոցային գազերի, այդ թվում CO2-ի, մեթանի եւ ազոտի միացությունների խտության մեծացման հետ: XIX դարի վերջին ածխաթթու գազի խտությունը կազմում էր միլիոնին 285 մաս (ppm), մինչդեռ անցյալ դարավերջին կեսին այն հասնում էր մինչեւ 315 ppm-ի: Հիմա այս ցուցանիշն արդեն 400 ppm-ից բարձր է:

Դրա պատճառով աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել են սպառնալիքը եւ համաձայնագրերի շարք ստորագրել, այդ թվում՝ Փարիզի համաձայնագիրը, որի շրջանակում առաջատար արդյունաբերական տերությունները համաձայնվել են արտանետումները կամավոր կրճատել եւ բարձրացնել իրենց տնտեսությունների արդյունավետությունը:

Ջեքսոնը եւ նրա գործընկերները նշում են, որ այս միջոցառումներն առաջին հերթին ուղղված են СО2-ի արտանետումների դեմ պայքարին: Նրանք գրեթե հաշվի չեն առնում այն, որ Երկրի վրա կան ջերմոցային գազերի, մասնավորապես մեթանի եւ ֆրեոնների նաեւ այլ աղբյուրներ, որոնք մեծ քանակությամբ արտադրում է գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը: Սա առանձնապես հատուկ է զարգացող երկրներին:

Պրոֆեսոր Ջեքսոնի խոսքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մթնոլորտում մեթանի շրջանառությանն անչափ դժվար է հետեւել: Խնդիրն այն է, որ այս գազը արեգակնային ճառագայթների եւ օզոնի ու թթվածնի մոլեկուլների ազդեցությամբ մթնոլորտի վերին շերտերում արագ քայքայվում է: Դրանից բացի այն ակտիվորեն կլանում է հողը:

Նախկինում գիտնականները կարծում էին, որ այս պրոցեսն ամբողջությամբ հավասարակշռում է մեթանի բոլոր արտանետումները, նաեւ նրանք, որոնց աղբյուրը մարդու գործունեությունն է եւ այս գազի բնական աղբյուրները, ինչպես՝ ճահիճները կամ երկրաջերմային աղբյուրները: Ջեքսոնն ու իր գերծընկերները ստուգել են, թե արդյոք իսկապե՞ս այդպես է: Հետազոտողները մանրամասն ուսումնասիրել են, թե Երկրի արեւադարձային եւ չափավոր լայնություններում ինչպես է փոխվել մեթանի արտանետումների ծավալը, եւ այն, թե դրա մոլեկուլները որքան ակտիվորեն են քայքայվել եւ կլանվել:

Նրանց աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ մեթանի նոր մոլեկուլների ձեւավորման եւ հին մոլեկուլների քայքայման միջեւ հավասարակշռությունը խախտվել է դեռեուս 2000-ական թվականների կեսին: Դրա պատճառով մթնոլորտում այս գազի խտությունը եւ ընդհանուր զանգվածը սկսել է արագ աճել՝ XXI դարի սկզբի տիպիկ մակարդակի համեմատությամբ մեծանալով 50 մլն տոննայով (9 տոկոսով):

Սա հիմնականում կապված է այն բանի հետ, որ CH4 մարդածին արտանետումների ծավալները, որոնց աղբյուրը անասնաբուծությունն ու հողագործությունն են, վերջին 17 տարում 11 տոկոսով աճել են: Նույն ժամանակահատվածում նավթագազային արդյունաբերությունն ու էներգետիկան սկսել են մթնոլորտ արտանետել 15 տոկոսով ավելի շատ մեթան: Սա տեղի է ունեցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Եվրոպայի, որտեղ մսի գործածման ծավալը նվազել է եւ միջոցներ են ձեռնարկվել մեթանային արտանետումները նվազագույնի հասցնելու համար:

Գիտնականներն առայժմ չեն կարող ասել՝ այս տարի COVID-19 համավարակի պատճառով արտանետումներն արդյոք նվազե՞լ են, ինչպես դա տեղի է ունեցել Չինաստանում: Նրանք, սակայն, կասկածում են, որ դա իսկապես տեղի է ունեցել, քանի որ էներգասպառման եւ սննդամթերքի արտադրության մակարդակը գրեթե չի փոխվել: Կլիմայագետները հուսով են, որ իրենց ստացած տվյալները աշխարհի բոլոր երկրների կառավարություններին կդրդեն ավելի ակտիվորեն հետեւել մեթանի արտանետումներին եւ դրանք նվազագույնի հասցնելու միջոցներ ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ