News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այս նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱԺ աշխատանքը կաթվածահար չանելն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին. ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով օրինագծին, որով հնարավորություն է տրվում հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին մասնակցել քվեարկություններին ծրարով իրենց դիրքորոշումը ուղարկելով:

Նա դիմեց նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ նշելով. «Այս պայմաններում, ես կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքում արվող փոփոխությունը պետք է առավելագույնս հստակ լինի, չարաշահումների տեղ չտա:Հավանաբար բառացի գրված լին, որ այս համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության հիմքով  հայտարարված արտակարգ դրության ժամանակ պատկան մարմինների ցուցումով մեկուսացված վարակակիր պատգամավորի մասին է խոսքը»:

Ի պատասխան Վահագն Հովակիմյանն ասաղց, որ ի սկզբանե դա է եղել նպատակը, բայց քննարկումների ժամանակ եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի հետ կապ չունեցող, բայց այլ հիվանդության դեպքում՝ եւս պատգամավորը զրկված է քվեարկություններին մասնակցելու հնարավորությունից. «Ինչ վերաբերում է չարաշահումներին, եթե պատգամավորները պետք է այդ հնարավորությունից օգտվեն ի չարս, դա մեղմ ասած, մեր պետության ողբերգությունը կարող է դառնալ:Եթե կլինեն այդպիսի երեւույթներ, հանրությունը դրանք պետք է տեսնի»:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ պետք չի նման ընդհանրական մոտեցման դիմել, դա հղի է տարբեր հնարավոր հետեւանքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ