News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու այլ անձինք 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել եւ անցկացրել են զանգվածային անկարգություններ եւ մենք հիմա դատարանում ցանկանում ենք հստակ շեշտադրել, որ այն, ինչ ասել են Մարգարիտա Խաչատրյանը, Սաթիկ Խլղաթյանը հիմնված են բացառապես դատական ակտի վրա, իսկ այդ դատական ակտում 29 անգամ այդ գործողությունները որակված են որպես թալան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայցի դեմ առարկություն ներկայացնելիս ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաեւը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ««Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված հայցն ընդդեմ սեւազգեստ մայրերի» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Նման պարագայում, երբ հրապարակային խոսքում մարտի 1-ի իրադարձությունները որակվում է որպես թալան եւ զանգվածային անկարգություն, չեն կարող հանգեցնել քաղաքացիա-իրավական պատասխանատվության այն պատճառով , քանի որ առկա է դատական մակարդակով արձանագրում, այն մասին, որ «Մարտի 1-ին» տեղի է ունեցել թալան»,- ասաց Կոչուբաեւը։

Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը չէր ներկայացել դատարան։

Նշենք, որ հայցի հիմքում ընկած է Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, թե ինչո՞ւ, օրինակ, զոհված զինծառայողներին կամ «Սասնա ծռերի» գործողությունների հետեւանքով մահացած ոստիկանության ծառայողներին, ինչպես նաեւ, հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին տրամադրվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ