News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի սկզբից Հյուսիսային կիսագնդում անզեն աչքով կարելի է C / 2020 F3 NEOWISE անունով գիսաստղը տեսնել։ Գիսաստղը Երկրին ամենամոտը կլինի հուլիսի 22-ին։ Վերջին անգամ երկնային այսպիսի ներկայացում աստղագետները եւ սիրողները դիտել են 1997 թվականին, հայտնում է RFI-ը:

Առաջին անգամ NASA-ի Neowise (Near-Earth Object Wide-Field Infrared Survey Explorer) արբանյակը հայտնաբերել է նոր գիսաստղ, որը հետագայում ստացել է իր անունը: Աստղագետների ստացած պատկերներում գիսաստղը երեւում է որպես պայծառ, բոցավառվող կետ, թեեւ այն ժամանակ ճանապարհորդում էր արեւային համակարգից շատ հեռու: «Մենք տեսանք, որ նա մոտենում է, մեզ եւ հույս ունեինք, որ գիսաստղը չի «այրվի» Արեւի մերձակայքում, որպեսզի այն տեսնենք իր ամբողջ գեղեցկությամբ»,- ասում է առաքելության ղեկավար Էմի Մայնզերը:

Հույսերը արդարացել են, ճանապարհորդուհին չի տուժել արեւի «կրակից»: Քանի որ գիսաստղը հուլիսի 3-ին ամենամոտն է եղել Արեգակին, այն անզեն աչքով տեսանելի է դարձել Երկրի հյուսիսային կիսագնդում: Երկնքի այդ տեսարանը կտեւի մինչեւ հուլիսի վերջը, եւ հնարավոր է՝ մինչեւ օգոստոսի կեսը:

Երկրագնդին իր երկարավուն էլիպսաձեւ ուղեծրի վերջույթով գիսաստղը կհասնի հուլիսի 22-23-ի գիշերը, երբ այն կլինի մեր մոլորակից 103 միլիոն կմ հեռավորությամբ: Ճիշտ է, հեռանալով Արեւից, գիսաստղը կորցնում է պայծառությունը, բայց այս պահին նա հրաշալի փայլում է գիշերային երկնքում:

Neowise-ի միջուկը ծածկված է նյութով, որը վերաբերում է մոտ 4,6 միլիարդ տարի առաջ արեւային համակարգի ծագման ժամանակներին: Ըստ NASA-ի, միջուկիի չափը հասնում է հինգ կիլոմետրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ