News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը անհանգստացած է Տավուշի մարզում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի միջեւ իրավիճակի սրմամբ եւ փոխադարձ կրակոցներով: (Խոսքը Հայաստանի Տավուշի մարզի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում- խմբ., Սակայն, Լատվիայի ԱԳՆ հայտարարության անգլերեն տարբերակում նշվում է վերոնշյալ տարբերակը)։ Այդ մասին հաղորդում է Լատվիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Այդ միջադեպերը լուրջ սպառնալիք են ստեղծում խաղաղության եւ կայունության համար, որոնք կյանքեր են խլել երկու կողմերից: Արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերականգնել հրադադարը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն հետագա գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրմանը:

Հայտնի է Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Լատվիան աջակցում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես սահմանված է Հելսինկիի եզրափակիչ ակտում եւ ԵԱՀԿ Փարիզյան խարտիայում: Լատվիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Արտաքին գործերի նախարարությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ նրա երեք համանախագահներին հրադադարի վերականգնմանն ուղղված իրենց ջանքերում: Արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ երկու կողմերը զերծ կմնան ուժի կիրառումից եւ կաշխատեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ