News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես սպասվում էր, հակառակ փաստերին եւ ողջամտությանը, սկսել է իր հերթական ձախողումը ներկայացնել որպես «մեր բանակի հաջող գործողություն, ռազմական հաղթանակ»:

Այս հայտարարությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արել է 2020 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական արդյունքներին նվիրված նախարարների կաբինետի նիստում, հայտնում է «ԱզերԹաջ»-ը, եւ դժվար է հավատալ, որ այդ ասողը ողջամիտ է եւ սթափ միտք ունի։

Երկարատեւ ելույթի մանրամասները հաստատում են քաղաքագետների եւ փորձագետների կարծիքը՝ ըստ էության, Ալիեւը խոստովանել է, որ հակահայկական հանրահավաքը ինքն է կազմակերպել: «Երեկ մի խումբ հայրենասերներ գնացին Նահատակների ծառուղի՝ իրենց վերաբերմունքն արտահայտելու այս հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ ադրբեջանական բանակին եւ ինձ, որպես գերագույն հրամանատարի, աջակցելու: Ես ողջունում եմ այս հայրենասիրական քայլը: Ինչպես ինձ զեկուցեցին, այս մարդիկ ոտքով երկար ճանապարհ էին անցել եւ հայրենասիրական կարգախոսներ էին բարձրաձայնում իմ, մեր բանակի, մեր ժողովրդի եւ Ղարաբաղի մասին: Այս պատկերը եւս մեկ անգամ ցույց տվեց ժողովրդի եւ իշխանությունների միասնությունը»,- ասել է Ալիեւը:

Հանրահավաք համաճարակի ժամանակ: Եւ սա այն դեպքում, որ Ադրբեջանում տնից դուրս գալը մի ամբողջ արկած է, տարեցները մի քանի ամիս փակված են տանը, համաճարակի դեմ պայքարի պատրվակով իշխանությունները պայքար են սկսել ընդդիմության դեմ, եւ ամեն օր ավելի քան 500 մարդ վարակվում է: Ալիեւը հավանաբար մոռացել է, թե ինչպես է ինքը նկարագրել հիվանդությունը որպես «ծայրաստիճան վտանգավոր»: «Ես ներքին գործերի մարմիններին հրամայեցի ապահովել Նահատակների պուրակ մարդկանց ժամանումը, նրանց անվտանգությունը, որպեսզի կարգավորվեր երթեւեկությունը»,- աղաղակող խոստովանություն է անում Ալիեւը:

Այնուհետեւ Ալիեւը փորձաքար է նետում՝ որոշ սադրիչների մեղադրելով ընդդիմության կարգախոսներ հնչեցնելու մեջ: «Հիմա նրանց ինքնությունը պարզվում է: Նրանք բոլորը պատասխանատվության կենթարկվեն, եւ ոչ մեկը, ես այդ մասին ասել եմ առավոտյան, չի կարող  խուսափել պատասխանատվությունից: Իհարկե, նրանք պատշաճ կերպով կպատժվեն՝ օրենքի համաձայն, եթե դատարանը որոշի պատժել նրանց: Նրանց ինքնությունը պարզելու համար մենք օգնություն ենք խնդրում հասարակությունից: Սադրիչներին հայտնաբերելու համար ես խնդրում եմ այնտեղ հավաքված հայրենասերներին՝ եթե ինչ-որ մեկը տեսանյութերում ճանաչի նրանց, ովքեր փորձել են կազմակերպել խռովությունները, թող մեզ տեղեկացնի, որպեսզի մենք գտնենք եւ պատժենք բոլորին»,- ասել է Ալիեւը:

Արդեն մի քանի ամիս է՝ համավարակի սկսվելուց հետո, Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են իրավիճակը ընդդիմությանը ճնշելու համար: ԱՀ իշխանությունների գործողությունները բազմիցս եվրոպական կառույցների եւ Միացյալ Նահանգների կողմից քննադատության առիթ են դարձել։ Եվ ամենեւին էլ զարմանալի չի լինի, եթե հանկարծ պարզվի, որ «ստահակ սադրիչների» դեմ պայքարի «սոուսի» տակ Ալիեւը սկսի ընդդիմության նույնիսկ ավելի կոշտ հետապնդում: Եվ ավելի քիչ զարմանալի կլինի, եթե պարզվի, որ ցուցարարների մեջ «սադրիչները» հենց Ալիեւի կամքով էին այնտեղ հայտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ