News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Այս գիշեր ժամը 3.40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ եւ հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները:

Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ անցնելով շրջանաձեւ պաշտպանության,  կանխխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը ետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր եւ վիրավորները, կորցնելով տեխնիկա:

Այնուհետեւ Ադրբեջանի ստորաբաժանումները ժամը 5.20-ից սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրռելով ականանետ եւ Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «անվախ» դիրքի հարեւան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հգետ են մղել եւ իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Ուզում եմ ընդգծել, որ մոեր կողմի զոհեր եւ վիրավորները չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասաց նա:

Վարչապետը նաեւ հավելեց, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից ադրբեջանական կողմը հրետակոծել է Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Մարկիր Աղբյուր գյուղերը, որի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ. «Ես արդեն ահնձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները եւ տալ գնահատական»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ